Ծնողների վիճակը ծանր է. ինչի՞ց է թունավորվել եղվարդցիների ընտանիքը
Այսօր շմոլ գազից թունավորվել են Կոտայքի մարզի Եղվարդ քաղաքի Շահումյան փողոցի տներից մեկի բնակիչները: Նրանք հոսպիտալացվել են Եղվարդի ու Երևանի ԲԿ-ներ:
Եղվարդի ԲԿ տեղափոխվել են ընտանիքի թունավորված 10 անդամներից 6-ը: Այս մասին Henaran.am-ը տեղեկացավ Եղվարդի հիվանդանոցից:
«Մեզ մոտ են գտնվում ընտանիքի հարսները և թոռները, նրանց վիճակը նորմալ է: Թունավորվել են շմոլ գազից, բարեբախտաբար մահվան դեպք չի գրանցվել, ժամանակին հասցրել են հիվանդանոց»,-տեղեկացրեց մեր զրուցակիցը:
Հիվանդանոցից մեզ հայտնեցին, թե դեռ հայտնի չէ, թե ինչ հանգամանքներում է տեղի ունեցել դեպքը, սակայն կան մի քանի վարկածներ, հնարավոր է գազի պատճառով է արձանագրվել թունավորման դեպքը: Հիվանդները պատմել են, որ լողացել են, « կալոնկա» են միացրել, տան մեջ օգտագործել են վառարան, որոշակի սնունդ՝ խաղող են կերել, բայց թե կոնկրետ ինչի պատճառով է գրանցվել դեպքը՝ պարզ կլինի առաջիկայում:
«Արմենիա» բժշկական կենտրոնից սուր թունավորումների բաժնից էլ տեղեկացանք, որ իրենց մոտ տեղափոխվել է հիվանդներից 4-ը:
«Երկու հոգի գտնվում են ծանր վիճակում, երկուսը` միջին ծանրության:Մեզ մոտ են հայրն ու մայրը և երկու որդիները, ծնողների վիճակն է ծանր»,- հայտնեցին հիվանդանոցից` ավելացնելով, որ հիվանդները ստանում են թթվածնային թերապիա: