25 Փետրվարի, Երեքշաբթի, 2025
KFC

Նորանշանակ մարզպետը որոշել է՝ «աչյոտ տալու չունի». Իրավունք

Չնայած Շիրակի մարզի դաշնակցական մարզպետ Հովսեփ Սիմոնյանը նշանակման առաջին իսկ օրը հայտարարել է, որ կադրային ջարդ չի անելու, բայց արդեն հասցրել է ազատվել նախկին մարզպետի երկու օգնականներից եւ նրանց տեղը նշանակել իր կուսակցական ընկերների որդիներին: Թե ինչով է պայմանավորված, որ, փաստորեն, մարզպետի խոսքն ու գործը միմյանց չեն համապատասխանում, փորձեցինք պարզել անձամբ ՀՅԴ-ական մարզպետ Հովսեփ Սիմոնյանից, ով նկատեց.

«Նախ՝ դա եղել է իմ նշանակումից մի քանի օր հետո, եւ այդ ազատումները եղել են ըստ օրենսդրության: Օրենսդրությունը սահմանում է, որ օգնականներն եւ խորհրդականներն ազատված են համարվում, եւ ըստ այդմ էլ, ես որեւէ մեկին աշխատանքից չեմ ազատել: Նախկին մարզպետը երկու օգնական ուներ եւ երկուսն էլ իրենց դիմումի համաձայն են ազատվել աշխատանքից, չնայած, որ իրավունք ունեի նաեւ ազատելու:

Խնդիր չունեմ, բայց ես մի տեղ դեռ կարելի է ասել, բարեգոհի եմ գտնվել, ու իրենք են իրենց դիմումի համաձայն ազատվել: Հետո էլ՝ ես բոլորին «աչյոտ» տալու բան չունեմ, թե ում եմ նշանակում, ոնց, դա իմ գործն է: Էլի եմ ասում, ես «աչյոտ տալու» բան ոչ մեկին չունեմ:

Օրվա մյուս հրապարակումները՝ թերթի այս համարում: 

 

KFC

Արխիվ

Փետրվարի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
     12
3456789
10111213141516
17181920212223
2425262728  
Հունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ