29 Հունվարի, Հինգշաբթի, 2026
KFC

ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Ամենավստահելի երաշխիքը սեփական մարտունակ զինված ուժերն ունենալն է. Սերժ Սարգսյան (տեսանյութ)

ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը երեկ հարցազրույց է տվել «Արմենիա» հեռուստաընկերության «Ռ-էվոլյուցիա» հարղորդաշարին: Խոսելով հայկական զինուժի մասին, Սերժ Սարգսյանն ասել է. «Ով կարծում է, որ Իսկանդերը զուտ բարոյական և հոգեբանական նշանակություն ունի, նա չի էլ հասկանում՝ ինչ է «Իսկանդերը»: Երբ հասկանա՝ կիմանա, թե ինչ կործանարար ուժ ունի «Իսկանդերը»»: Երկրի ղեկավարի խոսքով, հայկական կողմն ունի բավարար սպառազինություն, […]

Ի՞նչ է հոգևորսությունը. փորձագետը մանրամասնում է/տեսանյութ/

«Մեր Սահմանադրության մեջ հստակ ձևակերպում չկա, թե ինչ է հոգևորսությունը»,-այսօր հրավիրված մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարեց «Ժողովրդի ձայնը» հասարակական ակումբի  փորձագետ Ծովինար Կոստանյանը: Փորձագետը ընդգծում է Եհովայի վկաները իրենց քարոզչությունը իրականացնում են այն վայրերում, որտեղ գտնցող մարդիկ հեշտ խոցելի են.«Մենք տեսանք, որ նրանք իրենց այսպես կոչված կետը դրել էին հիվանդանոցի մոտ, որտեղից հոգեպես ճնշված մարդիկ են դուրս […]

«Եհովայի վկաներ»-ը սեռական բովանդակության քարոզչություն են անում անչափահասների շրջանում/տեսանյութ/

«Ռուսաստանում արգելվել է «Եհովայի վկաներ» կազմակերպության գործնեությունը»,-այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտնեց «Ժողովրդի ձայնը» հասարակական ակումբի  փորձագետ Արման Ղուկասյանը: Փորձագետը ընդգծեց, որ իրենց ակումբը կատարված հետազոտությունների արդյունքում հանգել է եզրակացության, որ Հայաստանի հանրապետության օրենսդրությունում պետք է փոփոխոթյուններ մտցվեն.«Մեր օրենսդրությունը չի արգելում հոգևորսությունը և մենք երիտասարդներից բաղկացած աշխատանքային խմբերի միջոցով կփորձենք հետևել «Եհովայի վկաներ»-ի քարոզչությանը: Մենք նպատակ ունենք […]

Աշխարհը տեսնում ենք միայն սև ու սպիտակ. Դավիթ Հարությունյան (տեսանյութ)

Այսօր «Կառուցողական երկխոսության հանձնառություն» ծրագրի պաշտոնական բացմանը ՀՀ արդարադատության նախարար Դավիթ Հարությունյանը նախ ասաց, որ վարչապետ Կարեն Կարապետյանի հանձնարարությամբ է այստեղ: «Այստեղ եմ, որ ասեմ, որ մենք պատրաստ ենք ամբողջովին խորապես և անկեղծ համագործակցելու, ես  հայտնում եմ վաչապետի խոսքը ողջ կառավարության անունից»,-ասաց նա:  «Մեր երկիրը բնական ռեսուրսներով հարուստ չունի, չունի դեպի ծով ելք և երկրի […]

Սփյուռքում հայ երիտասարդները պետք է խոսեն հայերեն /տեսանյութ/

«Մենք ջանում ենք կազմակերպել այնպիսի միջոցառումներ,  որոնց ընթացքում սփյուռքում մեր երիտասարդները կկարողանան միմյանց հետ  շփվել, զրուցել, լեզու, մշակույթ սովորել: Սփյուռքում աշխատում ենք համայնքային կառույցների հետ: Մենք այստեղից ծրագրեր ենք ուղարկում, դրանք ուղարկվում են դպրոցներ, համայնքային կառույցեր, ակտիվ մարդկանց, բայց չենք կարող ամեն մեկին անհատապես ուշադիր լինել:  Սփյուռքահայերը պետք է ներառված լինեն ինչ-որ կազմակերպությունում, որ մասնակցեն […]

Ունակ է ու պետք է պայքարի. տնտեսագետ (տեսանյութ)

«Կառավարությունը հստակ գիտակցում է, որ առանց մեանշնորհի դեմ պայքարի տնտեսության մեջ որևէ լուրջ արդյունքի հասնել անհնար է»,-Henaran.am-ի հետ զրույցում ասաց տնտեսագետ Կառլեն Խաչատրյանը` պատասխանելով հարցին, թե արդյոք այս Կառավարությունն իրական պայքար տանում է կամ կտանի արդյոք մենաշնորհների դեմ: Տնտեսագետը վստահեցնում է, որ Կառավարությունն ունակ է ու պետք է պայքարի մենաշնորհների դեմ: Մանրամասները` տեսանյութում:

Ինչու են հայ հարսներն ու սկեսուրներն անհաշտ (տեսանյութ)

Բոլոր ազգերում էլ գոյություն ունի հարս-սկեսուր երբեմն լարված հարաբերությունները, սակայն հայերի մոտ հաճախ այդ հարաբերությունները բերում են ամուսնալուծության: Ինչու են հայ հարսների ու սկեսուրների միջեւ այդքան շատ տարաձայնությունները, արդյոք նոր ձևավոևվող ընտանիքը պետք է առանձին ապրի, թե ոչ, Henaran.am-ի հետ զրույցում բացատրում է հոգեբան Աննա Բադալյանը: Դիտեք` տեսանյութը:

Ինչու «Սասնա ծռերի» ամբաստանյալներին դահլիճ չեն բերում/տեսանյութ/

Երևանի Ավան և Նոր Նորք վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում Սասնա ծռերի 18 անդամի գործով դատական նիստը կրկին հետաձգվեց: Նախագահող դատավոր Արտուշ Գաբրիելյանը խորհրդակցական սենյակից վերադարձավ շուրջ 2 ժամ հետո և հայտարարեց, որ պաշտպաններ Դավիթ Գյուրջյանի, Գրիշա Բալասանյանի, Լուսինե Սահակյանի, Արայիկ Պապիկյանի նկատմամբ դատական սանկցիա է կիրառվել, և նա դիմելու է փաստաբանների պալատ, որպեսզի վերջիններս […]

Նախարարը` կեղծ դիպլոմներից (տեսանյութ)

Կրթության և գիտության նախարար Լևոն Մկրտչյանի ներկայացմամբ` ռուսերենով ավարտական վկայականների տրամադրելը պայմանավորված է քաղաքացիներին ֆինանսական ծանրաբեռնվածությունից ազատելու հետ: «Երեխաների մի զգալի մաս, որ ավարտում է դպրոցը, գնում է Ռուսաստան: Եթե անգլերենի պահանջ լինի, կդիմեն մեզ, անգլերենով կտանք, բայց Ռուսաստան են շատ գնում: Դա պահանջարկն է, որ բնակչությանը նոր ֆինանսական ծանրության տակ չդնենք»,-ասաց նա: Նախարարն ասաց, […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Հունվարի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
   1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031 
Դեկտեմբերի