29 Դեկտեմբերի, Կիրակի, 2024
KFC

«Ոչ մի հայ եկեղեցի այսքան թուրք չի մտել» /տեսանյութ/

Վրաստանի Բաթումի քաղաքում գործող «Սուրբ փրկիչ» եկեղեցին սփյուռքում և Հայաստանում  ապրող հայերի հանդիպման վայր է դարձել: Հարյուրավոր ուխտավորներ իրենց հոգևոր անդորրը գտնում են այս եկեղեցում, որը իր հայապահպան նշանակությամբ ու առաքելությամբ կարծես օազիս լինի օտարության անապատում:

Henaran.am-ի թղթակիցը զրուցեց եկեղեցու հոգևոր հովիվ Արարարտ քահանա Գումբալյանի հետ: Տեր Արարատը նշեց, որ եկեղեցում պարբերաբար կնունքի ու հարսանիքի արարողություններ են լինում. «Աշխարհի տարբեր անկյուններում ապրող ընտանիքի անդամները այստեղ գտնում են իրար»:

Քահանան նշեց, որ մեծ ջանքերի գնով 2015 թվականին եկեղեցու բակում տեղադրվել է  Ցեղասպանության զոհերի հիշատակին նվիրված խաչքարը.«Այստեղ խաչքար դնելը համահավասար էր սահմանից այն կողմ դնելուն, որովհետև թուրքական գործոնը այստեղ շատ մեծ է: Ոչ մի հայ եկեղեցի այսքան թուրք չի մտել: Օրական մի քանի հարյուր թուրք է մտնում այս եկեղեցի: Ուղեկցողը նրանց ցույց է տալիս խաչքարը ու նրանք զայրանում են` ահա այստեղ է նաև հայերի սուտը: Մի փոքրիկ եկեղեցի ու այսքան մեծ գործ»,-պատմեց Տեր Արարարտը:

Մանրամասները` տեսանյութում:

21330820_1388419157945874_1661695549_o (1)

21361923_1388419191279204_2113822507_o

21363196_1388419571279166_2116751186_o

12154

21322658_1388419257945864_618173648_n

Snapshot - 216

 

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ