29 Դեկտեմբերի, Կիրակի, 2024
KFC

«Իշխանություններն ինչ ուզում են , «Ելքի» միջոցով են բերում քաղաքական դաշտ» (տեսանյութ)

«Ազատ դեմոկրատներ» կուսակցության անդամ Արմեն Առաքելյանը կարծում է, որ փողոցների անվանափոխությունը, որն առաջ է բերում Երևանի ավագանու «Ելք» խմբակցությունը, օրակարգային խնդիր չէ: «Ժամանակավրեպ է, լրիվ շեղում են ու քաղաքական օրակարգ են նետում ոչ կարևոր հարց»,-այսօր լրագրողների հետ հանդիպմանն ասաց նա: Վերջինս նկատեց, որ այսօր քաղաքապետռարանում շատ ավելի լուրջ հարցեր կան քննարկելու: ««Ելքին» երևի դա են պատվիրել, դա են անում, դա իմ անձնական կարծիքն է, որովհետև իրենց վերջին գործողություններնը տպավորություն են թողնում, որ իշխանությունների խոսնակն են, այսինքն՝ իշխանություններն ինչ ուզում են , «Ելքի» միջոցով են բերում քաղաքական դաշտ»,-հավելեց նա:

Հայաստանի կոմունիստական կուսակցության անդամ Վազգեն Սաֆարյանն էլ կարծում է, որ պատմության հետ կռիվ չեն տալիս, պատմությունը եղել է, մնում է, պատմությունից պետք է դասեր քաղել: «Ես կարծում եմ, որ պատմական դեմքերին, ովքեր ժամանակի ընթացքում դերակատարություն են ունեցել, հանրապետություն են կերտել ու դա ոսկե դարն է եղել, դրանց չի կարելի ձեռք տալ, այդպիսի օրինակներ կան Ֆրանսիայում, արդյունքում ի՞նչ ենք ստանալու, ոչինչ, միջազգային հանրության առջև ծիծաղելի դեր ենք ունենալու»,-նկատեց Վազգեն Սաֆարյանը:

«Միացյալ Հայաստան» նախաձեռնության անդամ Ազատ Արշակյանը համաձայն է «Ելքի» առաջարկի հետ: Նա ընդգծեց, որ «Ելքը» բազմաշերտ քաղաքական գործունեություն է ծավալել, Էդմոն Մսրուքյանն արդեն շատ կարևոր ծրագրով հանդես է եկել՝ Հայաստանից դուրս մղել իմպերիաները:

«Կարևոր են խորհդանիշները, դրա համար ես պաշտպանում եմ «Ելքի» նախաձեռնությունը, հանենք խորհրդանիշերը, որոնք գաղութացման նշան են կրում»,-հորդորում է նա:

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ