29 Դեկտեմբերի, Կիրակի, 2024
KFC

«Խաղեր մի տվեք» (տեսանյութ)

«Մեր իշխանությունները հերթական անգամ խաղում են պետության հեղինակության հետ»,-այսօր լրագրողների հետ հանդիպմանն ասաց ՀԴԿ նախագահ Արամ Սարգսյանը՝ խոսելով ՆԱՏՕ-ի զորավարժությունների մասնակցությունից հրաժարվելու Հայաստանի որոշման մասին:

Ըստ նրա՝ թելադրանք կարելի է տեսնել այս ամենի տակ: «Զարմանալի կլիներ, որ դաշնակից պետությունը չհայտներ իր կարծիքը, բայց այլ հարց է, թե դու հաշվի կնստեիր, թե ոչ»,-նշեց նա: Արամ Սարգսյանը նկատեց, որ եթե Հայաստանը միացել է այս բլոգին, ուրեմն «խաղեր մի տվեք, այստեղ չկա ռազմավարություն, ռազմավարական մոտեցում»:  

Երևանի մամուլի ակումբի նախագահ Բորիս Նավասարդյանն էլ նախ հարց ունի՝ արդյոք Հայաստանը կարող է փոխել այն անվտանգության համակարգը, որին ինքը մասնակցում է, պատասխանը՝ ոչ: Նա կարծում է, որ չենք կարող վստահ լինել, որ Ռուսաստանը մշտապես լինելու է Հայաստանի անվտանգության շահերի երաշխավորը, Ռուսաստանի շահերը մշտապես փոփոխվում են, և պետք է նախապատրաստական աշխատանքներ կատարել՝ ունենալու որոշակի համագործակցության ծրագրեր անվտանգության այլ համակարգերի հետ՝ չհրաժարվելով այս համակարգից:

Henaran.am-ի հարցին, թե սա ինչպես կազդի Հայաստանի իմիջի վրա, Արամ Սարգսյանն ասաց. «Նոր ենք անլուրջ պետության տպավորություն թողել, սա լուրջ հարված է մեր իմիջին, իհարկե ազգային-պետական շահերը պետք է առաջնային լինեն, նրանք, ովքեր այդ շահերը կարողանում են դնել երկրորդ պլան, նշանակում է, որ չունեն համապատասխան կարգավիճակով միջազգային հարաբերություններում հանդես գալու հնարավորություն»:

 

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ