30 Ապրիլի, Հինգշաբթի, 2026
KFC

ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Տարվա մեջ փորձում եմ գոնե մի երգ, տեսահոլովակ մատուցել, որ չմոռացվի երգչուհի Նելլին (տեսանյութ)

Երգչուհի, արդեն նաև բիզնեսի աշխարհի ներկայացուցիչ Նելլի Պողոսյանն այսօր մասնակցում էր «Emily & Mommy» անունով մայրիկի ու դստեր կողմից կազմակերպված բարեգործական սեմինար-միջոցառմանը: Henaran.am-ի հետ զրույցում նա նշեց, որ նման միջոցառումները հայ մայրերին պետք են. «Կան ընտանիքներ, որտեղ իսկապես խնդիրներ են լինում հետծննդաբերության շրջանում»,-նշեց նա: Այս և այլ թեմաների մասին զրույցը` տեսանյութում:

Մեր հողերը վերադարձնելու ենք. Սերգեյ պապը վստահեցնում է/տեսանյութ/

«Մեր տերիտորյան դեռ լրիվ չի վերադարձվել: Մեր պատմական հողերը, որ պատկանել են Արցախի ժողովրդին»,-Henaran.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց Արցախի հանրապետության Բերդաձորի ենթաշրջանի Մեծշեն գյուղի բնակիչ Սերգեյ Ավետիսյանը: Ավետիսյանը ընդգծում է.«Մեր հողերը վերադարձնելու ենք, իմացեք հայերը խոսք են տվել՝ կամ մահ, կամ ազատություն: Ես սպասում եմ այդ օրվան»: Մանրամասները՝ տեսանյութում:

«Պետք ա թափով խփենք…»/տեսանյութ/

«Սառը ու դանդաղ պատերազմ է, որը ձեռք է տալիս երկու պետությունների ղեկավարներին, բայց սրա վերջը պետք է տրվի` պետքա մի հատ լավ ու թափով խփենք, որ նորից մեր ոտքերն ընկնեն»,-Henaran.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց ազատամարտիկ Հարութ Ստեփանյանը (ՀԱԲ-ի Հարութ): Ազատամարտիկը վստահեցնում է, որ անմեղ զոհված զինվորների արյունը մեր հապաղելու արդյունքն է: Մանրամասները` տեսանյութում:

Ինքնասպանություն աղանդի պատճառով /տեսանյութ/

Կոռուպցիայի հակազդման ասոցիացիայի նախագահ Ալեքսանդր Ամարյանը  ընդգծում է, որ քայքայիչ աղանդների պատճառով շատ ընտանիքներ են տուժել, սակայն կոնկրետ դեպքեր չի ցանկանում հրապարակել: «Ինքնասպանություններ են լինում, ընտանիքներ քանդվում…»,-Henaran.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց Ալեքսանդր Ամարյանը: Ամարյանը նշում է, որ եկեղեցին ու պետությունը պետք է միջոցներ ձեռք առնեն: Մանրամասները՝ տեսանյութում:

«Եհովայի վկաներ»-ը՝ իշխանության մեջ /տեսանյութ/

«Օրենքը և մասնագետները կարող են կանոնակարգել  իրավապահ մարմիններ բոլոր գործողությունները, որ ինչ որ մեկը չփորձի շեղվել կարգից և հոգեվորսությամբ զբաղվել»,-Henaran.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց Կոռուպցիայի հակազդման ասոցիացիայի նախագահ Ալեքսանդր Ամարյանը: Ամարյանը փաստում է, որ աղանդավորները մտնում են իշխանության մեջ և այս ճանապարհով զարկ տալիս աղանդի տարածմանը.«Ներսից քանդելը ավելի հեշտ է, քան դրսից դիմադրելը», -ասում է […]

«Ռադ եղեք…» /տեսանյութ/

«Ադրբեջանցիները միշտ էլ զինվել են ռուսական զենքով, բայց էն ժամանակ էլ իրենք այդ զենքերը նվիրում էին մեզ՝ թողնում ու փախնում էին: Ադրբեջանցին տանկը թողնում փախնում էր, իրենց մեջ պանիկա կար»,-Henaran.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց «Հայդուկ» ջոկատի շտաբի պետ, գնդապետ Վիտյա Հակոբյանը: Հրամանատարը վստահեցնում է, որ ռուսական զենքը մի օր հենց Ռուսաստանի դեմ կարող է կիրառվել, […]

«Բա ո՞ւմ համար ենք մենք, և որտե՞ղ է հայկական դիվանագիտությունը» (տեսանյութ)

Ազատամարտիկ, «Կարին» ավանդական երգի-պարի խմբի ղեկավար Գագիկ Գինոսյանը Henaran.am-ի հետ զրույցում անդրադառնում է տեսակետին, թե մեր դիվանագիտական ու ռազմավարական դիրքորոշումներն ու դիվանագիտությունը պիտի փոխվեն, պիտի նախահարձակ լինենք շատ անգամ: Մանրամասները` տեսանյութում:

Ընտրություններից հետո բիզնեսը սպասումների մեջ է (տեսանյութ)

Տնտեսագետ Կառլեն Խաչատրյանն ասում է, որ ընտրությունների ժամանակ շրջանառության մեջ դրված գումարների արդյունքը տեսնում ենք հենց ԱՎԾ-ի հրապարակած ցուցանիշների մեջ: Henaran.am-ի հետ զրույցում նա նշեց, որ այս գումարներն ազդեցություն են ունեցել տնտեսության մեջ:

Որը կլինի Սերժ Սարգսյանի դերակատարությունը /տեսանյութ/

Սոցիոլոգ Ահարոն Ադիբեկյանը կարծում է, որ առաջիկայում քաղաքական վերադասավորումների հետաքրքիր փուլ է սպասում: «Կառավարությունը պաշտոնանկ կլինի, պաշտոնը կթողնի նաև վարչապետը: Նոր Սահմանադրություն կաշխատի, նոր նախագահ կընտրվի ու վարչապետը կդառնա լիարժեք իշխանության տեր, կմնա Սերժ Սարգսյանի դերակատարությունը, որպես ՀՀԿ ղեկավարի…»,-Henaran.am-ի թղթակցի հետ զրույցում նշեց Ադիբեկյանը: Սոցիոլոգը ընդգծեց, որ մարդիկ վարչապետից հրաշքներ են սպասում.«Նա պետք է լինի […]

Ինքը հզոր է հզորների մայլեն…ինչպես են Գյումրիում դիմավորում Արթուր Ալեքսանյանին (ֆոտո, տեսանյութ)

Գյումրու կենտրոնական հրապարակում Արթուր Ալեքսանյանի բոլոր երկրպագուները հավաքվել էին նրա` Գյումրի գալուց մոտ երկու ժամ առաջ:                Շիրակի մարզպետ Արթուր Խաչատրյանը չկարողացավ զսպել ուրախությունը. «Մարդ ասում է, մի քիչ իրեն տեսած պահի, բայց չի ստացվում՝ էմոցիաները խեղդում են: Հիշում եմ, երբ փոքր էի նայում էի մեր մարզիկների հաղթանակները՝ Յուրի Վարդանյան, Յուրի Սարգսյան, Օգսեն Միրզոյան, մեջս […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Ապրիլի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930   
Մարտի