28 Դեկտեմբերի, Saturday, 2024
KFC

Ով տեսողության հետ խնդիր ունի, կարող է իր սև ակնոցները հանել և իրականությունը տեսնել

Թուրքիան, Վրաստանը և Ադրբեջանը Նյու Յորքում կայանալիք ՄԱԿ-ի գլխավոր ասամբլեայի նիստին միասնաբար հանդես կգան Լեռնային Ղարաբաղին և Աբխազիային վերաբերող հարցերում. այս մասին հայտարարել է Թուրքիայի արտաքին գործերի նախարար Մևլութ Չավուշօղլուն՝ Ադրբեջանի և Վրաստանի գործընկերների հետ եռակողմ հանդիպումից հետո կազմակերպված մամուլի ասուլիսի ժամանակ:

«Մենք Նյու Յորքում միասին կընգծենք, որ ինչպես Ղարաբաղի, այնպես էլ Աբխազիայի հիմնախնդիրները հարկավոր է րոպե առաջ լուծել խաղաղ ճանապարհով և երկու երկրների տարածքային ամբողջականության շրջանականերում»,-մասնավորապես ասել է նա:

Այսօր լրագրողների հետ զրույցում խոսելով այս հայտարարությունից՝ ԱԺ փոխնախագահ, ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովը նախ նշեց, որ առաջին անգամ չէ, որ Չավուշօղլուն նման հայտարարություն է արել:

Նա նաև ընդգծեց, որ Վրաստանի շահերից է բխում, որ ունենանք լավ, բարեկամական հարաբերություններ՝ հաշվի առնելով նաև այն հանգամանքը, որ այնտեղ կա մեծ հայկական համայնք: Ապա նա նկատեց. «Մի շատ կարևոր սկզբունք են մոռացել՝ ինքնորոշման իրավունքի սկզբունքը, նրանց հայտարարությունը դեմ է բանակցային տրամաբանությանը, որովհետև առնվազն  ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրների 5 հայտարարություն կա, որտեղ այդ 3 սկզբունքները ինքնորոշման իրավունքի իրացումը ներառված են, և Հայաստանի, Արցախի իշխանություններն ու ընդդիմությունը, ինչպես նաև ժողովուրդն ունեն մեկ նպատակ՝ հասնելու Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքի ամբողջական իրացման՝ անկախ նրանից որտեղ ինչ կխոսեն: Մենք պայքարելու ենք դրա համար, ուշ, թե շուտ Արցախի հանրապետությունը դառնալու է անկախ հանրապետություն, և եթե գնայինք Չավուշօղլուի տրամաբանությամբ, 2-րդ աշխարհամարտից հետո 56 պետություն էր, աշխարհը գնում է, ուզի Չավուշօղլուն, թե չուզի, ինքնորոշման իրավունքի հաղթարշավի ճանապարհով»:

Շարմազանովը նաև հիշեցրեց, որ սեպտեմբերի 2-ին Արցախում անկախության օրն էր:

«Ով տեսողության հետ խնդիր ունի, կարող է իր սև ակնոցները հանել և իրականությունը տեսնել, որ Արցախում կա անկախ, ժողովրդավարական հանրապետություն, որը զարգանում է հանուն արցախցիների և ողջ հայության»,-եզրափակեց ԱԺ փոխնախագահը:

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ