21 Օգոստոսի, Հինգշաբթի, 2025
KFC

Ոչ մի տարօրինակ ու արտառոց բան չեղավ. Ալեքսանդր Իսկանդարյան (տեսանյութ)

 «Կովկաս» ինստիտուտի տնօրեն Ալեքսանդր Իսկանդարյանը չի կարծում, որ արտառոց բան կա նրանում, որ Հայաստանը որոշեց չմասնակցել Վրաստանում անցկացվող ՆԱՏՕ-ի զորավարժություններին: «Նման դեպքեր ժամանամ առ ժամանակ լինում են, լինում են միջոցառումներ, որոնց Հայաստանը մասնակցում է, լինում է, որ չի մասնակցում: Ընդհանուր առմամբ ոչ մի տարօրինակ ու արտառոց բան չեղավ: Հիմա Ռուսաստանի ու Արևմուտքի հարաբերությունները շատ բարձր վիճակում չեն, և կարելի էր սա սպասել»,-այսօր լրագրողների հետ հանդիպմանն ասաց նա:

Ըստ նրա՝ այստեղ մեծ դեր ունեցավ ռուսական ֆակտորը: «Ես սա կանվանեի քաղաքական որոշում»,-նկատեց նա:

Henaran.am-ի հարցին, թե չի կարծում, որ Հայաստանը հրաժարվել է մասնակցել, քանի որ ինչպես ոուս քաղաքական վերլուծաբան Մոդեստ Կոլերովն էր նշել, սա կհակասեր հայ-ռուսական Միացյալ զորախմբի մասին համաձայնագրին, Ալեքսանդր Իսկանդարյանը պատասխանեց. «Սա չի հակասում Միացյալ զորախմբի մասին պայմանագրին, նման բան չի կարող լինել»:

Ինչ վերաբերում է Ադրբեջանի մասնակցությանն, ապա քաղաքագետը կարծում է, որ Ադրբեջանը տեսնելով իրավիճակը՝ փորձել է ինչ-որ ձևով օգտվել դրանից: «Եղել են դեպքեր, երբ Ադրբեջանը մասնակցել է, եղել են դեպքեր, երբ չի մասնակցել»:

Իսկ ինչպես կանդրադառնա սա Հայաստանի վրա, Ալեքսանդր Իսկանդարյանն ասաց. «ՆԱՏՕ-ում էլ են ամեն ինչ շատ լավ հասկանում, Հայաստանում էլ, սա չի ազդի Հայաստանի ու ՆԱՏՕ-ի հարաբերությունների վրա»:

KFC

Արխիվ

Օգոստոսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031
Հուլիսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ