13 Սեպտեմբերի, Saturday, 2025
KFC

ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

«Թուրքին լացացնող պրոյեկտ է». «Ղարաբաղ» կոմիտեի անդամ /տեսանյութ/

«Փախստականների թեման այնքան էլ ակտուալ չէ, ու դա իշխանությունների մեղքով է։ Դա աններելի եմ համարում։ Այն, ինչ կարող են անել իշխանությունները, չեն անում»,-այսօր՝ հունիսի 19-ին լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց «Ղարաբաղ»  կոմիտեի անդամ, ԱԺ նախկին պատգամավոր Ալեքսան Հակոբյանը: Ալեքսան Հակոբյանը առաջարկում է  Երևանին  հարակից  որևէ քաղաքում` նախընտրելի է Կոտայքի մարզում, Փախստականների թանգարան հիմնել։ Նա նշում […]

«Հայ երեխաները ընթերցասեր են» /տեսանյութ/

«Զանգակ» հրատարակչության «Ամառային ընթերցանություն» գրքերի փոխանակման ամենամյա ծրագիրը նախատեսված է հունիսի 1–ից մինչև օգոստոսի 31–ը: Այսօր այս մասին լրագրողների հետ հանդիպման ընթացքում նշեցին «Զանգակ» հրատարակչության մանկապատանեկան բաժնի խմբագիր, թարգմանիչ, հեքիաթագետ Ալվարդ Ջիվանյանը: Վերջինս ուրախությամբ շեշտեց, որ հայ փոքրիկները կարդում են ոչ միայն  հայ, այլև արտասահմանյան գրականություն: Հայ երեխաները, ըստ «Զանգակ» հրատարակչության աշխատակիցների, ընթերցասեր են ու չեն խուսափում […]

«Եթե փախստականի կարգավիճակը չես ճանաչում, ապա տարածքը դառնում է օկուպացված»/տեսանյութ/

«Փախստականներն ունեն լիարժեք միջազգային իրավունք` ապրելու ազատագրված տարածքներում, սակայն այդ տարածքներն այսօր անվանակոչվել են օկուպացված։ ՀՀ մեր երեք նախագահների ժամանակ տարվում էր մի քաղաքականություն, որ բացարձակ մոռացել են 660 հազար հայ փախստականների մասին»,-այսօր՝ մայիսի 19-ին հրավիրված մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարեց Ադրբեջանական ԽՍՀ-ից փախստականների համագումարի համակարգող Մարիամ Ավագյանը:  Նա նշեց նաեւ, որ իրենց իրավունքների վերականգնման համար հանդիպում […]

Եթե Ադրբեջանը չպատժվի, ավելի է լկտինալու.Արա Պապյան/տեսանյութ/

«Եթե Ադրբեջանը չպատժվի, ավելի է լկտինալու է ու իր սողացող քաղաքականությունը շարունակելու է։ Մեծածավալ պատերազմի նա չի գնա` զենքի համալրում չի արել, թուրքական սպայակազմի բավարար ներառում դեռ չի եղել։ Այդ լայնամասշտաբ պատերազմ սկսելու հետեւանքները Ադրբեջանի համար կանխատեսելի չեն, ու նաեւ` հայերը նման դեպքերում արագ համախմբվում են։ Մեր տակտիկան այն պետք է լինի, որ Ադրբեջանը չպետք […]

Մենք պետք է Բաքուն ոչնչացնենք.Վովա Վարդանով /տեսանյութ/

«Մենք պետք է Բաքուն ոչնչացնենք ու մի քիչ նավթ ունենանք»,-այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց ազատամարտիկ, հետախույզ Վովա Վարդանովը: Հետախույզի խոսքով՝ Ադրբեջանի ուժը իր վաճառած նավթի և գազի քանակության մեջ է, որից եկող փողով նրանք հզորանում են: «Զորախաղերը միայն ցուցադրական բաներ չեն, այլ տարբեր փորձեր են կատարում, կարծես` ներկայացումից առաջ գլավնի ռեպետիցիա լինի, որին փորձում […]

Չկպնե՛ք Վանա ֆանֆառին. ազատամարտիկը ափերից դուրս եկավ /տեսանյութ/

«Պատմությունից անտեղյակ օրորոցից դուրս են գալիս ու ասում՝ զինանշանը լավը չի, օրհներգը լավը չի:Այդ օրհներգը 15 թվականից առաջ հնչել է Վանում, որը վանեցիները անվանել են Վանա ֆանֆառ և Վանի գիմնազիայի երեխաները այն հնչեցրել են ինքնապաշտպանության օրերին»,-Henaran.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց ազատամարտիկ Գաբրիել Ավետիսյանը: Ավետիսյանը ընդգծեց, որ զայրացած է.« Օրհներգն ու եռագույն դրոշը մեր հերոսների արյամբ […]

Ինչո՞ւ է ավելանում օձերի քանակը /տեսանյութ/

«Օձերի քանակը կապված է մկների ավելացումից»,-Henaran.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց Հայաստանում ՄԱԿ-ի անապատացման դեմ պայքարի կոնվենցիայի ազգային համակարգող Աշոտ Վարդևանյանը: Վարդևանյանի խոսքով՝ մկներն էլ ավելանում են, երբ միջավայրը աղտոտված է: Փորձագետը ընդգծում է, որ օձերի ավելացման վտանգը կանխելու համար պետք է մաքուր շահել միջավայրը: Մանրամասները՝ տեսանյութում:

Սվիտալսկին առիթներ ուներ (տեսանյութ)

Ազգագրագետ Հրանուշ Խառատյանը կարծում է, որ ԵՄ պատվիրակության ղեկավար, դեսպան Պյոտր Սվիտալսկին առիթներ ուներ իր երեկվա հայտարարության համար: Henaran.am-ի հետ զրույցում նա նշեց, որ առիթներից մեկն էլ հենց կոռուպցիայի դեմ պայքարի վերաբերյալ իշխանության նոր հայտարարություններն են: Ըստ ազգագրագետի` քաղաքական կոռուպցիան կոռուպցիայի «հայրն է, մայրն է, տատն ու պապն է»: Հիշեցնենք, որ երեկ դեսպանն ասել էր, […]

Տարեցների սնունդը խոզի լա՞փ է. սկանդալային տեսանյութի հետքերով/տեսանյութ/

«Համաձայն չեմ տեսանյութի հետ, հիմա ձեր տանն էլ, եթե նստեք հաց ուտեք, վերջում եղածը գդալով ճզմեք բրդեք մի կողմ, դա նկարեք գցեք ֆեյսբուք, որ նայեն, կասեն՝ խոզի լափ է»,-այսօր հրավիրված մամուլի ասուլիսի ժամանակ, անդրադառնալով լրագրողի հարցին, թե տարեցների սնունդը պատրաստվում է հակահիգենիկ պայմաններում, ասաց Երեւանի թիվ 1 տուն-ինտերնատի տնօրեն Վահան Զուրաբյանը:  Զուրաբյանը ընդգծում է, որ […]

«Մասնագիտություն ընտրելիս հարկ է հաշվի առնել աշխատաշուկայի պահանջները» /տեսանյութ/

«Մասնագիտություն ընտրելու, կողմնորոշվելու հետ կապված՝ մենք բավականին լուրջ խնդիր ունենք:  Մասնագիտություն ընտրելու ժամանակ  պետք է հաշվի առնել երեխայի նախասիորթյունները, ասենք՝ երեխան սիրում է պատմություն կամ չի սիրում.  պետք է երեխային հասկանալ և օգնել նրան ճիշտ մասնագիտական ընտրություն կատարել: Երեխաներն ու ծնողները ցածր տեղեկատվություն ունեն  կրթական ոլորտի վերաբերյալ: Յուրաքանչյուր ծնող ցանկանում է, որ իր երեխան ստանա […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Սեպտեմբերի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Օգոստոսի