07 Մայիսի, Հինգշաբթի, 2026
KFC

ԼՐԱՀՈՍ

Գերմանիայում չեղարկվել է թուրք պաշտոնյայի մասնակցությամբ ևս մեկ միջոցառում

Թուրքիայի  Էներգետիկայի և բնական պաշարների նախկին նախարար Թաներ Յըլդըզի մասնակցությամբ` Գերմանիայում կայանալիք կոնֆերանսը չեղարկվել է: Ըստ թուրքական «Hurriyet» պարբերականի` միջոցառումը տեղի էր ունենալու Կելսթերբախ քաղաքի քաղաքապետարանին պատկանող կոնֆերանսների դահլիճում , սակայն վերջին պահին գերմանական կողմը հրաժարվել է դահլիճ տրամադրել: Հիշեցնենք, որ Թուրքիայի արդարադատության նախարար Բեքիր Բոզդաղը մարտի 2¬ին սահմանադրական հանրաքվեի քարոզարշավի առնչությամբ պետք է ելույթ […]

Ապրիլի 3-ին բոլոր հոռետեսներին մեծ անակնկալ է սպասվում (տեսանյութ)

«Ելք» դաշինքը հանգանակել է 15 միլիոն դրամ և շարունակում է կոչ անել քաղաքացինեին իրենց օգնություն ցուցաբերել: Այդ գումարներն իրենք օգտագործելու են քարոզչության նպատակներով: Այս մասին այսօր Դավիթաշեն համայնքում քարոզչության ժամանակ ասաց դաշինքի ներկայացուցիչ, պատգամավոր Նիկոլ Փաշինյանը: Նա հավելեց, որ քաղաքացիների հայացքներում հուսահատություն է նկատվում, և հենց այդ պատճառով էլ իրենք ասում են՚ ելք կա: «Լավատեսությունը […]

ԿԸՀ-ն արձագանքեց

Կենտրոնական ընտրական հանձնաժողովը հիշեցնում է, որ Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի 40.11-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն. «Նախընտրական կամ հանրաքվեի քարոզչության իրականացման համար օրենքով նախատեսված ժամանակահատվածում քարոզչական պաստառներ փակցնելու համար առանձնացված տեղերում փակցված քարոզչական պաստառները դիտավորյալ պոկելը, պատռելը կամ դրանց վրա գրառումներ կատարելը առաջացնում են տուգանքի նշանակում` նվազագույն աշխատավարձի հիսնապատիկից մինչև հարյուրապատիկի չափով: Նկատի ունենալով այն […]

Փաստաբանների պալատում տեղի են ունենալու նախագահի ընտրություններ

Փաստաբանների պալատին այլընտրանք է հարկավոր. պետք է ստեղծվի մեկ այլ կառույց, որը չպիտի վերահսկվի: Այսօր լրագրողների հետ հանդիպման  ընթացքում այսպիսի տեսակետ հայտնեցին փաստաբանները: « Հետապնդումները հանգեցրեցին նրան, որ իրավապահ մարմինները թեեւ գիտեին, որ ուժեղ փաստաբանական պալատ գոյություն ունի եւ շատ զգույշ էին վերաբերվում փաստաբաններին, համապատասխան կառույցները իրենք սկսեցին ոտնահարել փաստաբանների իրավունքները:  ՔԿՀ-ներում փաստաբանները չէին կարողանում […]

Լավ լուր

Հայաստանի և Վրաստանի կառավարությունների միջև անցկացված քննարկումների արդյունքում «Հարավկովկասյան երկաթուղի» ՓԲ ընկերությունը հայտարարում է Մոսկվա-Երևան և հակառակ ուղղությամբ երկաթուղային և լաստանավային փոխադրումների սակագների նվազման մասին։ Ինչպես ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարար Վահան Մարտիրոսյանին փոխանցեց ընկերության գլխավոր տնօրեն Սերգեյ Վալկոն, սակագների օպտիմալացման վերաբերյալ վրացական և ռուսական կողմերի հետ տարված բանակցությունների արդյունքում այդ երկրների տարածքով […]

Քննարկվել են Հայ-ռուսական ռազմատեխնիկական համագործակցության հետ կապված հարցեր

  Մարտի 6-ին ՀՀ ՊՆ վարչական համալիրում կայացել է Հայ-ռուսական ռազմատեխնիկական    համագործակցության միջկառավարական հանձնաժողովի համանախագահների` ՀՀ պաշտպանության նախարարի տեղակալ – ՊՆ ռազմարդյունաբերության պետական կոմիտեի նախագահ Դավիթ Փախչանյանի և ՌԴ ռազմատեխնիկական համագործակցության դաշնային ծառայության տնօրենի տեղակալ Վլադիմիր Դրոժժովի հանդիպումը: Հանդիպման ընթացքում քննարկվել են Հայ-ռուսական ռազմատեխնիկական համագործակցության միջկառավարական հանձնաժողովի աշխատանքների հետ կապված հարցեր: Կողմերը քննարկել են նաև […]

Լուրջ մեսիջ

«Հանրապետական կուսակցության նախընտրական հոլովակում, փաստորեն, վարչապետ Կարեն Կարապետյանից բացի, ոչ մի ուրիշ հանրապետական չկա ու  սա լուրջ մեսիջ է»,-այսօր  լրագրողների հետ հանդիպման ժամանակ նկատեց քաղտեխնոլոգ Կարեն Քոչարյանը: Քոչարյանի խոսքով՝ ընտրություններին մասնակցող քաղաքական ուժերի կարգախոսներն այնպես են փոխվում ասես «տոնավաճառի հանդերձարանում» լինեն՝ բոլորը փոխվում են, հագնվում ու հանվում են: «Եթե Հանրապետական կուսակցության  ծանրությունը դրված է Կարեն […]

«Ես իմ հարստությանը պատահական չեմ հասել»

Այսօր Տավուշի մարզի Բերդ քաղաքում նախընտրական քարոզարշավի շրջանակում «Ծառուկյան դաշինքի» համամասնական ցուցակը գլխավորող «Բարգավաճ Հայաստան» կուսակցության նախագահ Գագիկ Ծառուկյանը  նշեց՝ պատահական չէ, որ իրենց դաշինքը քարոզարշավը սկսել է հենց Բերդից: «Պետության հզորությունը, սահմանի ամրությունը կախված է սահմանամերձ համայնքներից: Դուք այսօր ոչ միայն բերք ու բարիք ստեղծող եք, այլ սահման պահող եք», –  նշեց Ծառուկյանը: Վերջինս […]

Հարձակում է տեղի ունեցել

Տեղեկացնում ենք, որ մարտի 7-ի գիշերը  հարձակում է տեղի ունեցել ԵԼՔ դաշինքի Վանաձորի կենտրոնական շտաբի վրա։ Անհայտ անձինք պատառոտել և փչացրել են դաշինքի նախընտարական քարոզչության պաստառները։ ԵԼՔ դաշինքի համար տեղի ունեցածը հատուկ կարևորություն ունի, հաշվի առնելով այն հանագամանքը, որ նախընտրական քարոզչության համար ԵԼՔ-ի բյուջեն գոյանում է ՀՀ քաղաքացիների նվիրատվություններից։ Հարգանքով՝ ԵԼՔ դաշինք

Նախագահին գաղտնալսե՞լ են

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հեռախոսային խոսակցությունները գաղտնալսվել են, դրանք հայտնվել են ԱՄՆ հատուկ ծառայությունների ձեռքի տակ դեռեւս այն ժամանակ, երբ նախագահ էր Բարաք Օբաման։ Նախ տեղեկություններ հայտնվեցին, որ Թրամփին գաղտնալսել են Օբամայի հրամանով, սակայն այժմ տեսակետ կա, որ Օբաման տեղյակ չի եղել, որ գաղտնալսվում է այն ժամանակ նախագահի թեկնածու Թրամփի հեռախոսը, գրում է Politico-ն։ Նշվում է, […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Մայիսի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031
Ապրիլի