14 Սեպտեմբերի, Կիրակի, 2025
KFC

Փաշինյանը պատրաստ է

 

«Փաշինյանը միշտ էլ պատրաստ է, Աշոտյանի պրոբլեմն է»,-այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց «Ելք» դաշինքի անդամ Սասուն Միքայելյանը` պատասխանելով հարցին, թե արդյոք Նիկոլ Փաշինյանը պատրաստ է բանավիճել Արմեն Աշոտյանի հետ:

 

Ինչ վերաբերում է նրան, որ իրենց դաշինքի անդամների ցուցապաստառներն են ճղել, իսկ ոստիկանությունն էլ հայտարարել է, թե դրանք անչափահասներն են արել, ապա Ս. Միքայելյանը նկատեց. «Մարդիկ կան, կուսկացություններ, դաշինքներ ծառերից նոր են իջել, կապիկների նման են, նման վատ բան ո՞նց կարող են թույլ տալ, հիմա այն դարը չի պաստառներ պոկել, դրանից վախի մթնոլորտ չեն կարող տարածել»:

Ս. Միքայելյանը բոլորին էլ մրցակից է համարում, սակայն  գերնպատակն այն է, որ ՀՀԿ-ն հեռանա իշխանությունից: Հարցին, թե հնարավոր համարում է, որ հետընտրական զարգացումների ժամանակ ժողովուրդը դուրս գա փողոց, ինչպես եղավ 2008 թվականին, նա պատասխանեց. «2008 թվականին պատկերացնո՞ւմ էիք, որ նման բան կլինի, չէ, բայց եղավ, ամեն ինչ հնարավոր է»:

 

 

KFC

Արխիվ

Սեպտեմբերի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Օգոստոսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ