25 Դեկտեմբերի, Չորեքշաբթի, 2024
KFC

Ֆրանսիան կողմնակից է Արցախի հարցի խաղաղ բանակցային կարգավորմանը

Այս տարվա մարտի 15-ից 30-ը Հայաստանում Ֆրանսիայի դեսպանությունը կազմակերպում է Ֆրանկոֆոնիայի 15 օրերը տոնական միջոցառումների շարքը, որը կանցկացվի ողջ երկրում՝ ՀՀ արտգործնախարարության հովանու ներքո։ Այս տոնը նշվում է ողջ աշխարհում։ Այդ մասին այսօր լրագրողներին տեղեկացրեց Հայաստանում Ֆրանսիայի արտակարգ և լիազոր դեսպան Ժան-Ֆրանսուա Շարպանտիեն։

Նա ասաց, որ այս տարի մասնակից երկրներին եւս 5 երկիր է միացել։ Ֆրանկոֆոնիայի օրերին հագեցած միջոցառումներ են սպասվում՝ ֆիլմերի ցուցադրություն,երաժշտություն, թատրոն, էկոնոմիկա և այլն։

Ասուլիսի ժամանակ դեսպանն անդրադարձավ Լեռնային Ղարաբաղի հակամարտության հարցին ու նշեց, որ Ֆրանսիան կողմ է Արցախի հակամարտության խաղաղ բանակցային կարգավորմանը։

«Ֆրանսիան բազմիցս բարձրաձայնել է իր որդեգրած դիրքորոշումը, որ կողմնակից է  ղարաբաղյան հակամարտության բանակցված, խաղաղ, տարբերակի առաջքաշմանը, Ֆրանսիան կողմնակից  է  ցանկացած միջոց ձեռնարկելուն, որը զերծ կպահի բռնությունների նոր ալիքներից, դրսևորումներից»,- ասաց դեսպանը:

 Շարպանտիեն անդրադարձավ նաեւ իր եւ «Հայ ազգային կոնգրես» խմբակցության ղեկավար Լևոն Զուրաբյանի հանդիպմանը։ Դեսպանն ասաց, որ ինքը հանդիպումներ է ունենում բոլորի հետ, և օրակարգում միշտ լինում են այն հարցերը, որոնք առնչվում են Հայաստանին, այդ թվում՝ նաև Արցախի խնդիրը:

«Պետք է հասկանալ, որ մեր հանդիպումների ժամանակ ընդամենը կարծիքների փոխանակում է տեղի ունենում: Նորմալ  երևույթ է, որ ես, որպես Ֆրանսիայի ներկայացուցիչ Հայաստանում,  հանդիպում եմ Հայաստանի տարբեր քաղաքական ուժերի ներկայացուցիչների հետ՝ նկատի ունենալով այն ժամանակաշրջանը, որ ապրում է ձեր երկիրը»,- ասաց նա։

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ