Բախվել են պայմանագրային զինծառայողների ավտոմեքենաները. կան վիրավորներ
Տավուշի մարզի Բերդ-Այգեպար ավտոճանապարհի 4-րդ կմ հատվածում երեկ՝ ժամը 15։30-ի բախվել են Այգեպար գյուղի բնակիչներ՝ 44-ամյա Հրաչյա Սահակյանի վարած ВАЗ 2106 մակնիշի 35 CF 470 համարանիշի և 26-ամյա Անդրանիկ Դանիելյանի վարած ВАЗ 2103 մակնիշի 35 ՕT 494 համարանիշի ավտոմեքենաները։
Այս մասին հայտնում է shamshyan.com կայքը։
Աղբյուրի տեղեկություններով՝ 2 վարորդները ծառայում են ՀՀ ՊՆ տարբեր զորամասերում՝ որպես պայմանագրային զինծառայողներ։ Վթարի հետևանքով նրանք մարմնական վնասվածքներով տեղափոխվել են ՀՀ ՊՆ N զորամասի Բերդի զինվորական հոսպիտալ։
Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում։