21 Մայիսի, Երեքշաբթի, 2024
KFC

Ճիշտ տեխնոլոգիա /տեսանյութ/

«Հայաստանում ընտրությունների ժամանակ միշտ էլ տեխնոլոգիաները օգտագործվում են, այլ խնդիր է, որ այն ոչ բոլորն են օգտագործում, կամ ինչ արդյունավետությամբ են օգտագործում: Տարբեր ժամանակահատվածներում տարբեր ուժեր են բավականին արդյունավետ օգտագործում քաղաքական տեխնոլոգիաները»,-այսօր՝ մարտի 14-ին լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց քաղտեխնոլոգ Կարեն Քոչարյանը:

Քոչարյանը օրինակներ բերոլով նկատեց, որ 2003 թվականին բավականին արդյունավետ է եղել ՕԵԿ-ի պոպուլիզմը, 2008 թվականին ՀԱԿ-ը կարողացավ ճիշտ տեխնոլոգիա օգտագործելով երիտասարդների վրա ազդեցություն գործել. « Երիտասարդների վրա, որոնց համար Լևոն Տեր-Պետրոսյանը նորություն էր ու չէին հիշում: Օգտագործվեց շփում, ռեպ երաժշտություն»,-ընդգծեց Քոչարյանը:

Այս քարոզարշավի ընթացքում արտահայտված ամենահետաքրքիր տեխնոլոգին ըստ քաղտեժնոլոգի՝ Հանրապտականինն է. «Իշխանությունները սովորաբար ավելի կացնային են առաջ գնում, բայց այս անգամ հասկանալով, որ Հանրապետականի ռեյտինգը բավականին ցածր է դիմեցին մի տեխնոլոգիայի, որը շատ լավ աշխատեց: Ֆասադային մասը դրեցին նոր մարդիկ ու հիմնական բեռը դրվեց մի մարդու վրա, որը բավականին բարձր վարկանիշ ունի: Ամբողջ քարոզարշավի ընթացքում հիմնականը անում են Կարեն Կարապետյանը և Վիգեն Սարգսյանը»,-ընդգծեց Կարեն Քոչարյանը հավելելով, որ չնայած ՀՀԿ ցուցակում չկա Կարեն Կարապետյանի անունը, բայց մարդիկ ուզում են , որ նա լինի վարչապետը:
Մանրամասները՝ տեսանյութում:

KFC

Արխիվ

Մայիսի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
Ապրիլի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ