12 Մարտի, Չորեքշաբթի, 2025
KFC

Ծառուկյանն էլ` Թրամփի պես (տեսանյութ)

«Դե եթե մամուլը գրում է, ուրեմն ինչ-որ մի տեղ իրականություն կա, ես կոնկրետ փաստերով չեմ կարող ասել»,-այսօր լրագրողների հետ հանդիպմանն ասաց թիվ 2 ընտրատարածքում «Ծառուկյան» դաշինքի ցուցակով առաջադրված պատգամավորի թեկնածու Զոհրաբ Զոհրաբյանը՝ խոսելով լուրերից, որ ՀՀԿ-ական Արտակ Սարգսյանը ընտրակաշառք է բաժանում:

Հարցին, թե ճիշտ է, երբ կուսակցությունը կախված է լինում անհատից, ու անհատի հեռանալուց հետո կուսակցությունը պառակտվում է, նա պատասխանեց. «Բայց մեր կուսակցության լիդերի հեռանալուց հետո կուսակցությունը չի պառակտվել: Բոլոր կուսակցություններում էլ լինում են նման բաներ, իսկ այդ կարծրատիպը ԱՄՆ վերջին ընտրություններում կոտրվեց, որ եթե մարդիկ ունենան աշխարհայացք, ընկալեն այդ ամենը…տեսանք չէ, որ Դոնալդ Թրամփն ընտրվեց նախագահ՝ լինելով բիզնես աշխարհի ներկայացուցիչ, բայց մտավ քաղաքականություն ու փորձեց իր երկրի համար ինչ-որ նոր բաներ անել»:

Ամեն դեպում պարզ չէ, թե ինչու Գագիկ Ծառուկյանը որոշեց մտնել քաղաքականություն. «Առաջին հերթին պարոն Ծառուկյանը տվեց այդ հարցի պատասխանը, բացի այդ, սպասեցինք, ամեն ինչից հետո սպասում էինք՝ ինչ փոփոխություններ կլինեին, ժողովուրդն էլ պահանջ ուներ այդ մարդուն հետ կանչելու, այդ մարդկուն վստահում են, հարգում են, սիրում են»:

17328162_1248622045186276_206839665_n

KFC

Արխիվ

Մարտի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
     12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31      
Փետրվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ