26 Հունիսի, Չորեքշաբթի, 2024
KFC

ԼՐԱՀՈՍ

Պատերազմի վերսկսումը լուրջ սպառնալիք կլինի ողջ տարածաշրջանի համար․ Վիգեն Սարգսյանի հարցազրույցը՝ Лента.ру-ին

ՀՀ պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանը հարցազրույց է տվել ռուսական Лента.ру կայքին, որում մի շարք կարեւոր խնդիրների է անդրադարձել։ Անդրադառնալով ԼՂ հակամարտության գոտում ռազմական գործողությունների հնարավոր վերսկսմանը՝ նախարարը նշել է, որ Ադրբեջանի հետ զինված հակամարտության վերսկսումը հնարավոր է։ «1994 թվականին եռակողմ ձեւաչափով՝ Ադրբեջան, Լեռնային Ղարաբաղ եւ Հայաստան, հրադադարի մասին համաձայնագիր ստորագրվեց: Ցավոք,  1994թ. սկսած՝ Բաքուն ավելի քան […]

«Վերջապես»

Երկարատև ընդմիջումից հետո, վերջապես կկայանա Իրանի նախագահի երկար սպասված և տարատեսակ քաղաքագիտական ասեկոսեների առիթ հանդիսացած պաշտոնական այցը Հայաստան: Տարածաշրջանային արագընթաց իրադարձությունների ֆոնին,ըստ ամենայնի, պաշտոնական Թեհրանի և մեր երկրի բարձրագույն ղեկավարության միջև կկայանա բազմավեկտոր տնտեսական և քաղաքական հարցերի լայն քննարկում, որի արդյունավետությունից մեծապես կախված կլինի երկու բարեկամ երկրների ապագա ռազմավարությունը: Թուքիայի և Ադրբեջանի հետ առկա դիվանագիտական […]

ՌԴ դեսպանի սպանության հետեւում գյուլենականներն են․ Չավուշօղլու /վիդեո/

Թուրքիայի արտաքին գործերի նախարար Մեհմեդ Չավուշօղլուն հայտարարել է, որ ամենայն հավանականությամբ՝ Անկարայում Ռուսաստանի դեսպանի սպանության կազմակերպիչը Թուրքիայում որպես ահաբեկչական խմբավորում հայտնի «Գյուլենական համայնքն» է (FETÖ)։ Դեսպան Անդրեյ Կարլովի սպանության գործով Թուրքիայում արդեն 12 հոգի է ձերբակալվել, որոնց թվում՝ մարդասպանի քույրն ու մայրը։ Հարկ է նշել, սակայն, որ Գյուլենն արդեն հերքել է իրենց մասնակցությունը տեղի ունեցած սպանությանը։ […]

Երեխաների նկատմամբ ընտանեկան բռնությունները պետք է պատժվեն

« Մենք ճշգրիտ տվյալներ չունենք, թե քանի երեխա է ընտանեկան բռնության ենթարկվում: Մենք բոլորս հասկանում ենք, որ լինում են բազմաթիվ դեպքեր, որոնք չեն բացահայտվում և դառնում են լուռ ողբերգություններ ընտանեկան պատերց ներս»,-այսօր՝ դեկտեմբերի 21-ին  «Անչափահասների նկատմամբ բռնությունները Հայաստանում և ընտանեկան բռնության դեմ օրենք» թեմայով քննարկման ժամանակ հայտարարեց «Երեխաների պաշտպանության ցանց»-ի խորհրդի նախագահ Միրա Անտոնյանը: Բանախոսի փոխանցմամբ […]

«Ադրբեջանը լուրջ կորուստներ ունեցավ դիվանագիտական դաշտում» (վիդեո)

«2016 թվականը դարձավ Իրանի ակտիվացման փուլի ու նոր դրսևորման տարի, ու այսօր էլ ականատես եղանք, որ Իրանի նախագահն այցելել է Հայաստան: Երկար նախապատրաստված այց էր, որի ընթացքում պետք է ստորագրվեն բազում պայմանագրեր»,- այսօր «Հենարան» ակումբում հրավիրված ասուլիսին ասաց քաղաքագետ Հրանտ Մելիք-Շահնազարյանը: Ըստ նրա` Իրանի նկատմամբ պատժամիջոցների վերացումը մեծ փոփոխություն եր տարածաշրջանի համար: Ամփոփելով տարին Հայաստանի […]

Nissan-ը բախվել է էլեկտրասյանն ու շրջվել

Դեկտեմբերի 21-ին, ժամը 06.51-ին ահազանգ է ստացվել, որ Երևանի Սարի թաղի սկզբնամասում՝ գլխավոր կամրջի մոտակայքում, Nissan մակնիշի ավտոմեքենան շրջված է փողոցի երթևեկելի հատվածում, զոհեր և տուժածներ չկան. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ: Պարզվել է որ Nissan մակնիշի 35 DA 479 պետհամարանիշով ավտոմեքենան (սեփականատեր՝ Մ. Բ.) բախվել է էլեկտրասյանը և […]

Մեղավորների տարբերւթյունը

ՍՈՒՐԲ ԳՐԻԳՈՐ ՏԱԹԵՎԱՑԻ ՓԻԼԻՍՈՓԱ (ԻՄԱՍՏԱՍԵՐ) , ԵԿԵՂԵՑԱԿԱՆ ՍՊԱՍԱՎՈՐ Ծնվել է 1346թ․ մահացել՝ 1409թ․ ՄԵՂԱՎՈՐՆԵՐԻ ՏԱՐԲԵՐՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ Երեք տեսակ մեղավորներ կան․ Առաջին, կան, որ պատահմամբ գայթակղվելով ընկնում են մեղքի մեջ՝ ակամա, կամավոր կամ անգիտությամբ։ Սա ներելի է, որի համար Դավիթն աղոթում է․ «Իմ մանկության և անգիտության մեղքերը մի՝ հիշիր» (Սաղմ․ 24։7)։ Երկրորդ, կան, որ մեղք են […]

Դորտմունդի «Բորուսիան» չկարողացավ հաղթել

Ֆուտբոլի Գերմանիայի առաջնության 16-րդ մրցափուլում  Դորտմունդի «Բորուսիան» ընդունեց «Աուգսբուրգին» եւ բավարարվեց ոչ ոքի արդյունքով՝ 1:1: Ֆրանկֆուրտի «Այնտրախտը» 3:0 հաշվով առավելության հասավ «Մայնցի» նկատմամբ: Արդյունքում այն  29 միավորով երրորդ տեղում է՝ առաջատարներ Մյունխենի «Բավարիային» եւ «ՌԲ Լայպցիգին» զիջելով 7-ական միավոր: Դորտմունդի «Բորուսիան» 27 միավորով չորրորդն է: Գերմանիայի առաջնություն, 16-րդ տուր «Բորուսիա Դորտմունդ» – «Աուգսբուրգ»՝ 1:1 Ուսման […]

Արտահանումը երկնիշ աճում է

2016-ի հունվար-նոյեմբերին Հայաստանի տնտեսական ակտիվության ցուցանիշը նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ աճել է 0,6 տոկոսով: Այս մասին տեղեկանում ենք ազգային վիճակագրական ծառայության հրապարակումից: Ըստ ԱՎԾ-ի, աճ է արձանագրվել արդյունաբերությունում եւ ծառայությունների ոլորտում: Մասնավորապես, արդյունաբերական արտադրանքի ծավալն ավելացել է 6,8 տոկոսով, ծառայություններինը՝ 7,8 տոկոսով, առեւտրի շրջանառությունը՝ 0,3 տոկոսով: Անկում է արձանագրվել գյուղատնտեսությունում՝ 6,1 տոկոսով եւ շինարարությունում՝ […]

Ռեզին ու կոշիկ են վառում. երեխաները ցրտին չեն դիմանում

«5 փոքր երեխա ունեն ու չեն կարողանում տաքանալ: Տարբերակ չունեն ու սրանից նրանից հին կոշիկ են խնդրում, որ վառեն: Ռեզինի հոտը թաղով մեկ տարածվում է: Հարևաններով հավաքվել՝ ասել ենք, որ ռեզին չվառեն, բայց ճար չկա: Ասում են՝ փայտ տվեք վառենք, երեխաների հետ ցրտից չենք մեռնելու»,-Henaran.am-ի թղթակցի հետ զրույցում պատմեց երևանի բնակիչՄիշա  Մկրտչյանը: Մեր զրուցակցի փոխանցմամբ մարդիկ […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Հունիսի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
     12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
Մայիսի