21 Մայիսի, Երեքշաբթի, 2024
KFC

Անահիտ Բախշյանը «խանգարեց» «Հայկական վերածնունդ»-ին

«Հրավիրում եմ ԿԸՀ-ի ուշադրությունը
Ո՛չ դահլիճն է ցուցակում, ո՛չ՝ թույլատրված ժամն է համապատասխանում

ԿԸՀ էջում այն դահլիճների ցուցակն է, որտեղ կուսակցությունները կարող են իրականացնել քարոզարշավ ժամը 6-ից հետո: Այսօր ես տեսել եմ ՀՎԿ կուսակցության տարածած հաղորդագրությունն այն մասին, որ իրենք այսօր՝ մարտի 14-ին, ժամը 16-ին ընտրողների հետ հանդիպում ունեն Երևանի թ.11 Մոնթե Մելքոնյանի անվան դպրոցի դահլիճում, որը ԿԸՀ-ի ցուցակում նշված չէ: Հետաքրքիր կլինի ԿԸՀ-ի արձագանքը», – ֆեյսբուքյան իր էջում ահա այսպիսի գրառում է կատարել «Ազատ դեմոկրատներ»կուսակցության ընտրական ցուցակով  պատգամավորի թեկնածու առաջադրված Անահիտ Բախշյանը:

Ի պատասխան այս ահազանգի՝ տիկին Բախշյանին մեկնաբանության տեսքով պատասխանել է ԿԸՀ մամուլի խոսնակը՝ գրելով. «ՀՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովը շնորհակալություն է հայտնում ահազանգի համար և տեղեկացնում, որ, ահազանգին ծանոթանալով, անմիջապես կապ է հաստատվել Երևանի քաղաքապետարանի հետ: Քաղաքապետարանից հանձնաժողովին հավաստիացրել են, որ իրազեկ են խնդրին. նշված դպրոցը`ընդգրկված չէ կուսակցություններին, կուսակցությունների դաշինքներին անվճար հիմունքներով տրամադրվող դահլիճների և այլ շինությունների ցանկում, հետևաբար որևէ միջոցառում նշված դպրոցում չի կարող կազմակերպվել»:

26.thumb

KFC

Արխիվ

Մայիսի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
Ապրիլի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ