12 Մարտի, Չորեքշաբթի, 2025
KFC

Ով է Կոմունիստների հիմնական մրցակիցը (տեսանյութ)

Հայաստանի առաջադիմական միացյալ կոմունիստական կուսակցության պատգամավորի թեկնածու Ռուբեն Բալաբանյանը խորհրդարանում հայտնվելուց հետո պատրաստվում է լրացնել օրենսդրական բացերը: «Այսօր իրավաբանական կրթություն ստանալը բավական թանկ հաճույք է, դա անհասանելի է բանվոր դասակարգին, բայց ժամանակվա սկզբունքները, Կոմունիստական կուսակցության կամեցողությունը իր երիտասարդների նկատմամբ անուրանալի է: Բացի դա, օրենսդրության մեջ բացեր կան»,-այսօր լրագրողների հետ հանդիպմանն ասաց նա: Բալաբանյանն ընդգծեց, որ այսօր ժողորդի կողմից դժգոհության բազմաթիվ առիթներ կան դատավորների աշխատանքի հետ կապված։

Կոմունիստական կուսակցության երկար տարիներ անդամ ու պատգամավորի թեկնածու Իրինա Հովակիմյանն էլ ռազմական գիտությանն ու արդյունաբերությանն զարգացման կարիք է տեսնում:

Henaran.am-ի հարցին, թե ում են համարում իրենց հիմնական մրցակից, Ի. Հովակիմյանը պատասխանեց ՀՀԿ-ին ու «Ծառուկյան» դաշինքին:

Այլ մանրամասներ` տեսանյութում:

KFC

Արխիվ

Մարտի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
     12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31      
Փետրվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ