14 Սեպտեմբերի, Կիրակի, 2025
KFC

«Ի՞նչ գործ եք արել, Ռոբե՛րտ ջան»

Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքյան  իր էջում՝ պատասխանելով Ռոբերտ Սարգսյանին ՝  գրում է. «Երեկ ռադիոյով մի պահ լսեցի՝ ԱԺ ՀՀԿ-ական պատգամավոր Ռոբերտ Սարգսյանը՝ Ավանից, թերեւս նաեւ իմ քննադատություններին ի պատասխան ասում էր՝ մենք խոսելու փոխարեն գործ ենք արել: Ի՞նչ գործ, ի՞նչ գործ եք արել Ռոբերտ ջան: Եթե նկատի ունեք ամեն օր բոլոր օրինագծերին կողմ քվեարկելը՝ դրանց բովանդակության մասին գաղափար իսկ չունենալով, դուք ճիշտ եք: Եթե նկատի ունեք՝ ձեր բիզնեսների համար պատգամավորական անձեռնմխելիություն ապահովելը, էլի ճիշտ եք: Էդպես էլ ասեք մարդկանց, որ ԱԺ եք գալիս հնգամյա լռության ուխտը՝ տասնամյա լռության ուխտ դարձնելու: Ամեն ինչի աշխատանքային ստաժ տեսել էինք, բայց լռության աշխատանքային ստաժ չէինք տեսել: Փորձում եմ թագ անել Սամվել Ալեքսանյանին, Արտակ Սարգսյանին, Առաքել Մովսիսյանին եւ այլոց. ոնց որ ֆեյսբուքում չկան հա՞: Աչքով տվող սմայլիկ»:

KFC

Արխիվ

Սեպտեմբերի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Օգոստոսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ