30 Մարտի, Երկուշաբթի, 2026
KFC

ԼՐԱՀՈՍ

Ամուսինը լքել է կնոջն ու հիվանդ երեխային. նրանք ունեն մեր աջակցության կարիքը (ՏԵՍԱՆՅՈՒԹ)

34-ամյա Վալենտինան մեծացնում է իր ՄՈՒԿ ախտորոշմամբ ծնված դստերը՝ Էլեոնորային, ով արդեն 13 տարեկան է: Վալենտինան այս ողջ տարիների ընթացքում միայնակ տանջվելով, ինքը ևս հայտնվել է հաշմանդամության շեմին, իմունալ համակարգը ախտահարելով, հիվանդացել է ցրված սկլեռոզ հիվանդությամբ, նույնիսկ հաշմանդամության կարգ չի տրամադրվել: Այսօր մայր ու դուստր հայտնվել են ծայրահեղ ծանր պայմաններում,  հնարավորություն չունեն գնելու առաջին անհրաժեշտության […]

ՀՀ պաշտպանության նախարարի գլխավորած պատվիրակությունը մեկնել է Կանադա

Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանի գլխավորած պատվիրակությունը նոյեմբերի 14-ի երեկոյան Միացյալ Նահանգներից մեկնել է Կանադա՝ մասնակցելու Վանկուվերում անցկացվող ՄԱԿ խաղաղարարության նախարարական համաժողովին։ Այս ձևաչափով անցկացվող համաժողովը խաղաղարարությանը նվիրված խոշորագույն հավաքն է, որին մասնակցում է շուրջ 80 երկրի ավելի քան 500 ներկայացուցիչ։ Մինչ համաժողովի բացման արարողությանը մասնակցելը, հայկական պատվիրակությունը Վանկուվերի հայ համայնքի ներկայացուցիչների հետ հարգանքի […]

Բրեժնևի վերաբերյալ էլ, չգիտեմ, ինչ պատասխանեմ. վարչապետը՝ Փաշինյանին

Աժ «Ելք» խմբակցության պատգամավոր Նիկոլ Փաշինյանը խորհրդարանում Կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ նախ ընթերցեց վարչապետի վերջին ասուլիսի ժամանակ հնչեցրած պատասխաններից մեկը, որ վերաբերում էր հարցին, թե արդյոք ինքն էլ է կարծում, որ նախագահ Սարգսյանն անփոխարինելի է: «Մենք բոլորս և նաև Սերժ Սարգսյանը մարդ է, և խորհրդարանում դեռևս շրջանառության մեջ դրված չէր Սերժ Սարգսյանին Աստված հռչակելու մասին […]

«Հրազդան» ՔԿՀ-ում վիճաբանություն է տեղի ունեցել դատապարտյալների միջեւ

Բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ քննության նպատակով ՀՀ գլխավոր դատախազի կողմից Հատուկ քննչական ծառայության վարույթ ընդունված` առողջությանը ծանր վնաս պատճառելու փաստով հարուցված քրեական գործի նախաքննության ընթացքում տվյալներ են ձեռք բերվել ՀՀ ԱՆ Հրազդան քրեակատարողական հիմնարկի պաշտոնատար անձանց կողմից պաշտոնեական դիրքը չարաշահելու առերևույթ հանցագործության դեպքի վերաբերյալ: Այսպես, քրեական գործի նյութերով պարզվել է, որ 25.06.2017թ.-ին Հրազդան ՔԿՀ-ում վիճաբանություն […]

Պատգամավորը՝ վարչապետին. Մի մարդու խոստացաք սոնոգրաֆիկ ապարատ, խնդրում եմ, տվեք

«Դուք նախընտրական հանդիպումների ժամանակ Սառնաղբյուր գյուղից մի մարդու խոստացաք սոնոգրաֆիկ ապարատ, խնդրում եմ, տվեք»,-ԱԺ-Կառավարություն հարցուպատասխանի ժամանակ ասաց ՀՀԿ խմբակցության պատգամավոր Ֆելիքս Ցոլակյանը՝ դիմելով վարչապետ Կարեն Կարապետյանին: «Ո՞ւմ եմ խոստացել»,-հարցրեց վարչապետը: Պատգամավորն էլ նշեց, որ վարչապետը դահլիճում է խոստացել, հավանաբար չի հիշում, դրա համար է ինքը հիշեցնում: «Ես ընդհանրապես դեպք չեմ հիշում, որ խոստանում եմ, չեմ […]

«Սասնա ծռեր»-ի անդամը կմնա կալանքի տակ

Երևանի Ավան և Նոր Նորք վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում շարունակվում է «Սասնա ծռեր» 11 անդամի գործով դատավարությունը: Այսօրվա դատական նիստում «Սասնա ծռեր»-ի անդամ Գագիկ Եղիազարյանի շահերի պաշտպան Դավիթ Գյուրջյանը, նախագահող դատավոր Մեսրոպ Մակյանին միջնորդություն ներկայացրեց իր պաշտպանյալի խափանման միջոցը փոխելու վերաբերյալ: Նա իր միջնորդությամբ հիմնավորեց, որ իր պաշտպանյալը ազատության մեջ գտնվելով չի խոչնդոտի դատավարության […]

Նոյեմբերի 1-ից դադարեցվել է մայրաքաղաքի ջրային կառույցների աշխատանքը

Հերթական տարեշրջանի ավարտով պայմանավորված՝ նոյեմբերի 1-ից դադարեցվել է երևանյան 35 ջրավազանների ու ջրային այլ կառույցների աշխատանքը: Տեխնիկական հանգույցներն ու համակարգերը կպահպանվեն ձմեռային հատուև ռեժիմով: Ջրային կառույցները կվերագործարկվեն գարնանը: Նշենք, որ ողջ տարեշրջանի ընթացքում երևանյան ջրային կառույցները գործել են առանց խափանումների և սահմանված ժամանակացույցով:  

Դպրոցական պայուսակը գրքերով կշռում է մոտ 5 կգ. պատգամավորն ուսումնասիրել է

ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Արման Սաղաթելյանը Կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ նշեց, որ վերջերս ուսումնասիրություն է արել դպրոցական սուսավարկերի վերաբերյալ: Պարզել է, որ 6-րդ դասարանի աշակերտի դպրոցական պայուսակը բոլոր դասագրքերով կշռում է մոտ 5 կիլոգրամ:  Նա նաև ընդգծեց, որ աշակերտները շատ ժամանակ են անցկացնում պլանշետների դիմաց, ապա հարցրեց, թե երբ են այդ բոլոր դասագրքերը էլեկտրոնային տարբերակի […]

Թուրք-քրդական բախումներ. թուրքական կողմն ունի կորուստ

Նոյեմբերի 15-ին առավոտյան Թուրքիայի Աղրը նահանգի Էլեշքիրթ (Ալաշկերտ) շրջանում կրկին թուրք-քրդական բախում է տեղի ունեցել: Ըստ թուրքական «Haberler» լրատվամիջոցի՝  Թուրքիայի ժանդարմերիայի ուժերը նշյալ շրջանում ռազմական գործողություններ են սկսել «Քուրդիստանի բանվորական կուսակցության» (ՔԲԿ-PKK) զինյալների դեմ: Գործողության ժամանակ  սպանվել է ժանդարմերիայի 1 աշխատակից, որը պայմանագրային զինծառայող էր: Հիշեցնենք, որ PKK-ն Թուրքիայում համարվում է ահաբեկչական կազմակերպություն: Վերջինիս դեմ ռազմական գործողությունները […]

Կրակոցներ Կալիֆորինայի տարրական դպրոցում․ կան զոհեր /տեսանյութ/

Կալիֆորինիայում անհայտ անձը կրակ է բացել տեղի տարրական դպրոցներից մեկի տարածքում, ինչի արդյունքում կա 4 զոհ, եւս 10 հոգի վիրավորվել են։ Նրանց թվում կան երեխաներ։  Նշվում է, որ տղամարդը զենքով փորձել է ներխուժել դպրոց, սակայն դպրոցի դռները ներսից արգելափակել են։ Ապա անկանոն կրակ է բացել դպրոցի ավտոկայանատեղիում կանգնած մեքենաների ուղղությամբ։ Ոստիկանները գնդակահարել են հանցագործին։ Թե […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Մարտի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
Փետրվարի