30 Մարտի, Երկուշաբթի, 2026
KFC

ԼՐԱՀՈՍ

Մեկնարկել է Սերժ Սարգսյանի աշխատանքային այցը Ռուսաստանի Դաշնություն /ֆոտո/

Նախագահ Սերժ Սարգսյանը ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հրավերով աշխատանքային այցով այսօր ժամանել է Մոսկվա: Առավոտյան Հանրապետության Նախագահն այցելել է Հայ առաքելական եկեղեցու Ռուսաստանի և Նոր Նախիջևանի թեմի առաջնորդարան և «Սուրբ Պայծառակերպություն» Մայր տաճար: Մոմավառությունից և գովաբանական աղոթքին մասնակցելուց հետո, Նախագահ Սարգսյանը թեմի առաջնորդ Եզրաս արքեպիսկոպոս Ներսիսյանի, մշակույթի նախարար Արմեն Ամիրյանի, համայնքի ներկայացուցիչների և Հայաստանից ժամանած […]

Չարաշահումներ՝ բնակարանային պայմանները բարելավելու նպատակով ՀՀ ՊՆ կողմից դրամական միջոցներ հատկացնելու գործընթացում. մեղադրանք է առաջադրվել 5 անձի

ՀՀ քննչական կոմիտեի զինվորական քննչական գլխավոր վարչության հատկապես կարևոր գործերի քննության վարչությունում քննվող քրեական գործով ձեռնարկված մեծածավալ քննչական գործողությունների արդյունքում բացահայտվել են զոհված կամ հաշմանդամ դարձած ազատամարտիկների ու զինծառայողների ընտանիքների բնակարանային պայմանների բարելավման նպատակով ՀՀ ՊՆ-ի կողմից դրամական միջոցներ հատկացնելու գործընթացում չարաշահումների մի շարք դեպքեր, պարզվել դրանց մեխանիզմը։ 5 անձի առաջադրվել է մեղադրանք: Նախնական քննությամբ […]

«Բողոքներն օգտակար են, որովհետև ժողովուրդը քնել է և էլ չի ուզում արթնանալ»

Համաշխարհային ֆինանսական օլիգարխիան ճգնաժամի մեջ է հայտնվել. այսօր լրագրողների հետ հանդիպմանը հայտարարեց «Ղարաբաղ» կոմիտեի նախկին անդամ Աշոտ Մանուչարյանը: «Օլիգարխիան մեխանիզմների կիրառմամբ փորձում է բզկտել երկրները, դարձնել դրանք հնարավորինս փոքր, որ երկրներում ստեղծվի քաոս, և կառավարեն աշխարհը: Տարածաշրջանում քաոս է ձևավորվում»,-ասաց նա և օրինակ բերեց, որ այդ ուժերի կողմից Հայաստանում մտցվում են օրենքներ, որոնք բզկտում է երկիրը: […]

Կինը՝քաղաքական դաշտում

Հայաստանի հանրապետական կուսակցության երիտասարդական կազմակերպության մարզային կառույցների անդամները նախօրեին մասնակցեցին Կոնդրադ Ադենաուեր և Էդուարդո Ֆրեյ հիմնադրամների կողմից Երևանի Հայաթ Փլեյս հյուրանոցում կազմակերպվել էր Կանանց դասընթացին։ Ծրագրում ներգրավված էին Հայաստանի Հանրապետության 8 կուսակցությունների իգական սեռի ներկայացուցիչները։ Ծրագիրը միտված էր քաղաքական դաշտում կանանց գործունեության ճիշտ կազմակերպմանն ու արդյունավետ աշխատանքին։ Երկօրյա դասընթացի շրջանակներում հայ և հոլանդացի դասընթացավարները քննարկեցին […]

Նվաստացուցիչ, «նեգրի» ռեյսեր են. Զոհրաբյան

Ավիատոմսերն այնքան թանկ են, որ այդ օդի վարձի թանկ լինելն ուղղակի պատճառաբանություն է. Ազգային ժողովում «Ելք» խմբակցության կողմից Հայաստանի Հանրապետության կառավարությանն ուղղված հարցապնդման ժամանակ, որը վերաբերում է ՀՀ քաղաքացիական ավիացիային, հայտարարեց «Ծառուկյան» խմբակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը: «Ես կուզենամ ձեր գնահատականները՝ այդ նվաստացուցիչ «ներգրի» ռեյսերը, որ մեր ինքնաթիռները եվրոպական օդանավակայան իջնում են գիշերը, իսկ տոմսերը շատ թանկ […]

Արցախի խորհրդարանին է ներկայացվել 2018թ. պետական բյուջեի նախագիծը

Նոյեմբերի 15-ին Արցախի Հանրապետության Ազգային ժողովում մեկնարկել են «ԱՀ 2018թ. պետական բյուջեի մասին» ԱՀ օրենքի նախագծի նախնական քննարկումները, որին ներկա են եղել խորհրդարանի նախագահ Աշոտ Ղուլյանը, պետական նախարար Արայիկ Հարությունյանը, պատգամավորներ, կառավարության անդամներ: Ֆինանսների նախարար Գրիգորի Մարտիրոսյանը ներկայացրել է գալիք տարվա ֆինանսական գլխավոր փաստաթուղթն ու նշել, որ 2018 թ. սոցիալ-տնտեսական քաղաքականության առանցքային շեշտադրումները, որոնք բխում են Արցախի […]

«Աերոֆլոտով» ճամփորդելիս չի լինում մի դեպք, որ ճամպրուկդ չվնասվի

Ազգային ժողովը քննարկում է  «Ելք» խմբակցության կողմից Հայաստանի Հանրապետության կառավարությանն ուղղված հարցապնդումը, որը վերաբերում է ՀՀ քաղաքացիական ավիացիային: Հարցապնդումը ներկայացրեց «Ելք» խմբակցության ղեկավար Նիկոլ Փաշինյանը, ով նշեց, որ ոմանց թվում է, թե ՀՀ ավիացիոն շուկան այդքան փոքր է, որ պաշտպանելու կարիք ունի: Փաշինյանը նշեց, որ 500 մլն դոլար է գնահատվում մեր ավիացիայի տարեկան շրջանառությունը: Միայն […]

Ռոն Թորոսյանին վարձել են, որ PR անի Թուրքիայի համար. նա իսկապե՞ս հայ է

Հարութ Սասունյան  «Կալիֆորնիա Կուրիեր» թերթի հրատարակիչ և խմբագիր www.TheCaliforniaCourier.com Medium.com կայքում տեղադրված Լուիզա Նոյի երկու հոդվածները բացահայտում են, որ Ռոն Թորոսյանը պայմանագիր է կնքել, որպեսզի ներկայացնի Թուրքիան որպես նրա PR գործակալ: Թորոսյանը Նյու Յորքի 5W հանրային կապերի ընկերության նախագահն է: Արդարադատության նախարարության արձանագրությունները ցույց են տալիս, որ Թորոսյանը պայմանագիրը կնքել է 2017 թ. մայիսի 25-ին: Նրա ընկերությունը կստանա լրացուցիչ 60 հազար դոլար […]

Մի ժամ ա սվաղ եք անում. Պավլիկը՝ դատավորին

Ավան եւ Նոր Նորք վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում  Մեսրոպ Մակյանի նախագահությամբ շարունակվում է  «Սասնա ծռեր»  11 անդամի գործով դատական նիստը: Նշենք որ արդեն մի քանի ժամ քննարկվում է ամբաստանյալներին գործի նյութերը տրամադրելու հարցը: Քրեական գործի նյութերը կազմված են 75 հատորից, որին ամբաստանյալները կարող են ծանոթանալ էլեկտրոնային եղանակով: Պաշտպանները պահանջում են, ամբաստանյալներին ապահովել համակարգիչներով, որ […]

Պատգամավորներն ու ուսանողները համաձայնության են եկել. դասադուլը կդադարեցվի

Քիչ առաջ ավարտվեց հանդիպումը ԱԺ պատգամավորների և ուսանողների միջև: Հանդիպումը կայացավ ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովի ախատասենյակում: Հանդիպումի հետո Շարմազանովն ասաց. «Մենք հանդիպել ենք, հանդիպմանը միացավ նաև ԱԺ նախագահը: Մնացածը թող Դավիթ Պետրոսյանը պատմի»: Դասադուլի կազմակերպիչներից Դավիթը, ով նաև հացադուլ անողների մեջ է, հայտարարեց, որ առաջարկել են կլոր սեղան ձևավորել, որպեսզի նախաձեռնության անդամները կարողանան լսելի դարձնել […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Մարտի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
Փետրվարի