20 Նոյեմբերի, Չորեքշաբթի, 2024
KFC

Չկասկածեք` եթե Հայաստանը դուրս եկավ, Ադրբեջանը կդառնա ԵԱՏՄ անդամ. տնտեսագետ

Տնտեսագետ Թաթուլ Մանասերյանն ասում է, որ չափից ավելի ենք տուրք տալիս օտարերկրյա ներդրումներ ինդիկատորին: «Ինչո՞ւ ենք մոռանում, որ մենք պետք է անենք ներքին ներդրումներ»,-այսօր խորհրդարանում «Ելքի» նախաձեռնած լսումների ժամանակ, որ վերաբերում է ԵԱՏՄ-ից դուրս գալու վերաբերյալ առաջարկին, դիմելով այդ խմբակցության պատգամավոր Արամ Սարգսյանին՝ ասաց Մանասերյանը: Նա նկատեց, որ ներդրումները չէին կարող չնվազել, որովհետև մենք ինքներս չենք աշխատում այդ ուղղությամբ: «Ո՞վ ասաց ,որ ԵԱՏՄ-ում խնդիր չկա, և որևէ միություն կայացել է: Եղել է ժամանակ՝ ՀՀ-ից կեսից ավելին արտահանման գնացել է Եվրամիություն, շատ էինք ուրախանում, ես ասում էի՝ մի քիչ զուսպ վերաբերվեք: Դա կախվածություն էր առաջացնում: Ես ուրախ եմ, որ մենք ունենք «և-և»-ի հնարավորությունը»,-նկատեց նա:

Տնտեսագետն ընդգծեց, որ առևտրի համաշխարհային կազմակերպության երկրներ են հանդիսանում, ԵՄ անդամ երկրներն են նաև այդպիսին: «Այդ կազմակերպությունը պարտադրում է ընդունել նույն խաղի կանոնները, հակառակ դեպքում պետք է դուրս գան: Պատկերացնենք, որ «Ելքի» առաջարկն ըդնունվում է, դուրս ենք գալիս, ի՞նչ հարցեր են լուծվում, որտե՞ղ ենք հայտնվում: Մի քանի օր առաջ Լավրովն իզուր չասաց, որ ողջունում են Ադրբեջանի անդամակցությունը ԵԱՏՄ-ում: Չկասկածեք, որ եթե Հայաստանը դուրս եկավ, Ադրբեջանը կդառնա ԵԱՏՄ անդամ: Մենք ուզո՞ւմ ենք մեր դեմ տրամադրել նոր թշնամիներ: Բացի այդ չի կարելի ասել,որ այն, ինչ տեղի է ունենում Ռուսաստանում, Հայաստանում էլ պիտի լինի: Մեզ հուշում էին տնտեսական անկում 2015 թ-ին, բայց չեղավ»:

Ըստ նրա՝ պետք է աշխատել, որպեսզի այս կամ այն միությունում որևէ օգուտ ունենանք:

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ