Ինչո՞ւ է ՀՀ-ն ԵԱՏՄ մտնելուց հետո կորցրել գրավչությունը
«Ելք» խմբակցության հեղինակած «ՀՀ մասով Եվրասիական տնտեսական միության պայմանագրի գործողությունը դադարեցնելու գործընթաց սկսելու վերաբերյալ» լսումների ժամանակ ԱԺ «Ելք» խմբակցության անդամ Արամ Սարգսյանn ԱՎԾ-ից թվեր ներկայացրեց, թե ներդրումները ԵԱՏՄ-ին անդամակցելուց հետո որքան են նվազել, մինչդեռ ըստ նրա՝ պետության գրավչությունը հասկանալու համար ամենաէական ցուցանիշը տվյալ երկրում կատարված ներդրումներն են: Ըստ Արամ Սարգսյանի՝ 2013թ-ին, երբ ՀՀ-ն ԵԱՏՄ անդամ չէր, ՀՀ ուղիղ ներդրումները կազմում էին 597 մլն դոլար: 2014 թ-ին ԵԱՏՄ անդամկցությունից ուղիղ մեկ տարի հետո այն դարձավ 347 մլն դոլար, 15թ-ին՝ 245 մլն, 16` 168 մլն դոլար:
«Ինչո՞ւ է ՀՀ-ն ԵԱՏՄ մտնելուց հետո կորցրել գրավչությունը, քաղաքագետները հիմնավորում են, որ արդար ընտրություններ եթե լինեին՝ պետության հեղինակությունը կբարձանար, իշխանությունն ասում էր, թե ամենաարդար ընտրություններ են եղել, հետևաբար ըստ իրենց տրամաբնության դա չի կարող ազդել երկրի տնտեսության վրա»,-ասաց նա:
Պատգամավորը ևս մեկ պատճառ նշեց՝ արդար դատական համակարգի չկայացումը, որպեսզի ներդրողը վստահ լինի, որ կարող է իր շահերը պաշտպանել: «Դատարանում արդյոք դատական համակարգը բարելավվել է, իշխանական կուսակցությունների տեսակետով բարելավվել է, և օր օրի հասնում է կատարելության, ընդ որում՝ ներդրումների համակարգում բավական մեծ է եղել»,-ասաց նա: Երրորդ հանգամանքը օրենսդրական դաշտն է, որը սեփական փորձով պատգամավորը փաստեց, թե ԱԺ-ում վեց ամսվա աշխատանքի ընթացքում տեսնում է, որ օրենսդրական դաշտը բարելավում է:
Այդ պատճառով էլ Արամ Սարգսյանը ենթադրում է, որ ներդրումների նվազման պատճառը մեկն է՝ ԵԱՏՄ-ն է, և հիմնական գործող սուբյեկտը ՌԴ-ի նկատմամբ պատժամիջոցներն են:
Պատգամավորը մատնացույց է անում ԵԱՏՄ-ում գործող ավանդույթները՝ Նազարբաևը ցմահ նախագահ է, Լուկաշենկոն օրենք է ընդունել և կրկին ցմահ նախագահ է, ու կմնա՝ ինչքան ուզում է: «ՌԴ-ում էլ փաստացի այդպես է, և ես տենդենց եմ տեսում, որ մեր երկում էլ դրան է գնում»,-ասաց նա: