Հայաստանը շարունակելու է խորացնել իր մասնակցությունը ՀԱՊԿ-ում եւ ԵԱՏՄ-ում. Շարմազանով
Հայաստանն արտաքին քաղաքականություն իրականացնելիս սպասարկում է բացառապես իր պետական եւ ազգային շահերը: Այս մասին հայտարարել է ՀՀ Ազգային ժողովի նախագահի տեղակալ Էդուարդ Շարմազանովը՝ նոյեմբերի 27-ին Սանկտ Պետերբուրգի Տավրիդյան պալատի ԱՊՀ ՄԽՎ-ի Հայաստանի ներկայացուցչությունում՝ պատասխանելով Սանկտ Պետերբուրգում «Արﬔնպրես»-ի թղթակցի հարցին՝ ՀԱՊԿ-ին եւԵԱՏՄ-ին Հայաստանի անդամակցության և Եվրաﬕության հետ համաձայնագրի ստորագրման վերաբերյալ:
«Հայաստանն իրականացնում է արտաքին քաղաքականություն՝ հաշվի առնելով իր պետական եւ ազգային շահերը եւ սպասարկեւմ է բացառապես այդ շահերը: Եվրաﬕության հետ համաձայնագիրը հնարավորություն կտա շարունակել ժողովրդավարական բարեփոխուﬓերը: Այս պահին Երեւանում ընթանում են խորհրդարանական լսուﬓեր ԵԱՏՄ-ից դուրս գալու հարցով: Պետք է նշեմ, որ այդ օրակարգը արհեստական է: Կարծում եմ ﬔնք պետք է ոչ թե դադարեցնենք, այլ ակտիվացնենք ու խորացնենք ﬔր մասնակցությունը ԵԱՏՄ-ում: Հայաստանը շարունակելու է խորացնել իր մասնակցությունը ՀԱՊԿ-ում եւ ԵԱՏՄ-ում»,-նշել է ՀՀ ԱԺ փոխնախագահը: