20 Նոյեմբերի, Չորեքշաբթի, 2024
KFC

«Կանաչ ագարոդ ենք վառել, ինչ ենք արել, որ ազգի դավաճան եք հանում». «Իգլա»-ի գործ /տեսանյութ/

Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում այսօր` նոյեմբերի 27-ին շարունակվեց  Սամվել Բաբայանի և մյուսների գործով դատաքննությունը:

Արդե հայտնել ենք, որ նախորդ դատական նիստին գործով ամբաստանյալ Սանասար Գաբրիելյանը նախագահող դատավոր Արշակ Վարդանյանին խնդրել էր հետաձգել նիստը, մինչև իր պաշտպանը ծանոթանա գործին և հանդես գա պաշտպանական ճառով:

Այսօրվա դատական նիստին ներկա չէր ամբաստանյալի պաշտպան Արթուր Ղարիբյանը: Սանասար Գաբրիելյանը հայտարարեց, որ նիստը կարող է շարունակվել:

Սանասար Գաբրիելյանը ժամանակ խնդրեց եզրափակիչ ճառին պատրաստվելու համար: Դատավորը նկատեց, որ արդեն բավականին ժամանակ է տրամադրվել:

Այսօր դատական նիստի սկզբում պաշտպանական ճառով հանդես եկավ նաև Արմեն Պողոսյանի պաշտպանը:

«Բոլորդ էլ գիտեք, որ ես զինվորական եմ և 1988 թվականից մասնակցում եմ Արցախի պատերազմին: Կոչումով փոխգնդապետ եմ և ունեմ բազմաթիվ մեդալներ ու շնորհակալագրեր: Մինչև պատերազմը ես Բելոռուսիայից զենք էի բերում և բոլորը ինձնից շնորհակալ էին՝ ապրի մեր ախպերը, որ զենք է հասցնում: Ապրիլյան պատերազմի ժամանակ Ռուսաստանում էի ու ընկերներս զանգում էին, թե ով պետք ա սմենափոխ լինի: Եկա ու գնացի առաջին գիծ: Ժորիկը ինձ հանդիպեց ու ասեց, որ ուզում է ծանոթանալ Արցախի վարչապետին ու ես իր հետ գնում եմ Ղարաբաղ: Իրան ասում եմ՝ զենք ծախեն խաբար արա՝ առնեմ նվեր տամ բանակին: Ես նորից եմ կրկնում Բաբայանը կապ չունի ստեղ: Ժորիկը սեպտեմբերին ասեց, որ մի Հրաչյա կա ու ես չգիտեի, որ նա ագենտա ու պետք ա իրա հետ գնայի Վրաստան զենք նայելու»,- պատմեց  Սանանասար Գաբրիելյանը:

Գաբրիելյանը ընդգծեց, որ իրեն մեղավոր չի ճանաչում. «Կանաչ ագարոդ ենք վառել, ինչ ենք արել, որ ազգի դավաճան եք հանում»

Նշենք, որ Արմեն Պողոսյանն էլ մեղադրանք է առաջադրվել մի խումբ անձանց հետ` նախնական համաձայնությամբ ապօրինի կերպով ձեռք է բերել, փոխադրել և պահել լռազմամթերք հանդիսացող «Իգլա» տեսակի դյուրակիր զենիթահռթիռային համալիր:

Ժորա Զաքարյանին և Դավիթ Հարությունյանին Կարեն և Անդրանիկ Քոչարյաններին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 38-190-րդ հոդվածի 1-ին մասով, իսկ Արմեն Պողոսյանին՝ 235-րդ հոդվածի 2-րդ մասով:

Նշենք, որ հանցավոր ճանապարհով ստացված գույքն օրինականացնելու (փողերի լվացում), ինչպես նաև ապօրինի կերպով ռազմամթերք ձեռք բերելու, պահելու և փոխադրելու գործով անցնում են 7 մեղադրյալ, և նրանցից երեքը՝ Սամվել Բաբայանը, Սանասար Գաբրիելյանը և Արմեն Պողոսյանը գտնվում են կալանքի տակ, իսկ մյուս չորսի նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրված չհեռանալու մասին ստորագրություն

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ