28 Դեկտեմբերի, Saturday, 2024
KFC

Ուրբաթը շաբաթից շուտ եկավ. «Իգլա»-ի գործի վերջաբանը/տեսանյութ/

Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում այսօր` նոյեմբերի 27-ին շարունակվեց  Սամվել Բաբայանի և մյուսների գործով դատաքննությունը:

Նշենք, որ նախորդ դատական նիստին գործով ամբաստանյալ Սանասար Գաբրիելյանը նախագահող դատավոր Արշակ Վարդանյանին խնդրել էր հետաձգել նիստը, մինչև իր պաշտպանը ծանոթանա գործին և հանդես գա պաշտպանական ճառով:

Այսօրվա դատական նիստին ներկա չէր ամբաստանյալի պաշտպան Արթուր Ղարիբյանը: Սանասար Գաբրիելյանը հայտարարեց, որ նիստը կարող է շարունակվել:

Պաշտպանական ճառով հանդես եկավ գործով ամբաստանյալ Արմեն Պողոսյանի պաշտպան`Վիկտորյա Կիրակոսյանը:

Նա նշեց, որ իր պաշտպանյալի համար մեղադրոող դատախազը պահանջել է երեք տարվա ազատազրկում: Դատաքննության ժամանակ Արմեն Պողոսյանը հրաժարվել է  ցուցմունք տալուց և խնդրել է հիմք ընդունել իր նախաքննական ցուցմունքները: Արմեն Պողոսյանը հայտնում է, որ «Իգլա» տեսակի հրթիռ ձեռք բերելու համար նրան դիմել է իր ծանոթ Սանասար Գաբրիլյանը, որը ասել է որ հրթիռը ձեռք է բերում Արցախի բանակին նվիրելու համար: Պղոսյանը  դիմել է իր ծանոթ Հրաչյա Մայիլյանին, որը հրաժարվել է դատարանում ցուցմունք տալ և հիմք են ընդունվել նրա նախաքննական ցուցմունքները: Հրաչ Մայիլյանը առաջարկել է հրթիռը տեղափոխել Վրաստանից: Արմեն Պողոսյանը ծանոթացել է Գոչա անունով  անձի հետ, որի հետ  կապը պաշտպանել է մինչև 2015 թվականի մարտի կեսերը: Գոչան պարտավորվել էր գումարի դիմաց տրամադրել հրթիռ Հայաստանի տարածքում: Պողոսյանը լուսանկարահանել է հրթիռը, ապա այն պահել հորեղբոր ավտոտնակում: Պողոսյանի խոսքով՝ զենիթահրթիռային համակարգի համար  պայմանավորվել էին վճարել  35 հազար ԱՄՆ դոլար:

«Ավելի ուշ Պողոսյանը և Գաբրիելյանը ցանկացել են հանձնել հրթիռը, սակայն ինչպես ասում են  ուրբաթը շաբաթից շուտ է եկել և ԱԱԾ-ն կալանավորել է նրանց՚»,-նշեց Արմեն Պողոսյանի շահերի պաշտպանը:

Վիկտորյա Կիրակոսյանը իր պաշտպանյալի համար արդարացման դատավճիռ պահանջեց:

Արմեն Պողոսյանը նշեց, որ պաշտպանը արտահայտել է իր տեսակետը և ինքը ավելացնելու բան չունի:

Նշենք, որ Արմեն Պողոսյանն էլ մեղադրանք է առաջադրվել մի խումբ անձանց հետ` նախնական համաձայնությամբ ապօրինի կերպով ձեռք է բերել, փոխադրել և պահել լռազմամթերք հանդիսացող «Իգլա» տեսակի դյուրակիր զենիթահռթիռային համալիր:

Ժորա Զաքարյանին և Դավիթ Հարությունյանին Կարեն և Անդրանիկ Քոչարյաններին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 38-190-րդ հոդվածի 1-ին մասով, իսկ Արմեն Պողոսյանին՝ 235-րդ հոդվածի 2-րդ մասով:

Նշենք, որ հանցավոր ճանապարհով ստացված գույքն օրինականացնելու (փողերի լվացում), ինչպես նաև ապօրինի կերպով ռազմամթերք ձեռք բերելու, պահելու և փոխադրելու գործով անցնում են 7 մեղադրյալ, և նրանցից երեքը՝ Սամվել Բաբայանը, Սանասար Գաբրիելյանը և Արմեն Պողոսյանը գտնվում են կալանքի տակ, իսկ մյուս չորսի նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրված չհեռանալու մասին ստորագրություն

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ