Ամեն ինչ ասված է, պետք չէ ժողովրդին գրգռել եւ ցնցումներ առաջացնել․ Վարդան Օսկանյան
Ամեն ինչ ասված է, պետք չէ ժողովրդին գրգռել եւ ցնցումներ առաջացնել: Այս մասին հայտարարություն է տարածել ԱԳ նախկին նախարար, «Համախմբում» կուսակցության նախագահ Վարդան Օսկանյանը: «Ապրիլի 23-ի իրադարձություններին ժողովրդի բուռն արձագանքն ու ցնծությունն ամեն ինչ ասել է։ Ժողովրդի՝ փոփոխության ցանկությունը միայն մեկ մարդու չի վերաբերում, այլ ամբողջ համակարգին, քաղաքական մենաշնորհին եւ արդար ընտրություններով նոր համակարգի ստեղծմանը։ […]





































