Պաշտոնյաները ժամանեցին «Հաղթանակի» զբոսայգի /ֆոտո/

Շուշիի ազատագրման 26-ամյակի և Հայրենական մեծ պատերազմում տարած հաղթանակի տարեդարձի տոնը Երևանի «Հաղթանակ» զբոսայգում նշվեց զինվորական շքերթով: Քիչ առաջ այստեղ ժամանեցին ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը, Ամենայն Հայոց կաթողիկոս Գարեգին Բ-ն, ԱԺ նախագահ Արա Բաբլոյանը, ՍԴ նախագահ Հրայր Թվմասյանը, օրենսդիր, գործադիր մարմինների, ռազմական գերատեսչության ներկայացուցիչներ, Հայրենական մեծ պատերազմի վետերաններ և ազատամարտիկներ:
Ներկաները ծաղիկներ դրեցին Անհայտ զինվորի հուշարձանին և մեկ րոպե լռությամբ հարգանքի տուրք մատուցեցին Հայրենական մեծ պատերազմում և Շուշիի ազատագրման գոյամարտում զոհվածների հիշատակին:
Հիշեցնենք, նորընտիր վարչապետ Նիկոլ Փաշինյանը մեկնել է Արցախ: