Ավտովթար Երևանի Շիրակի փողոցում. կան տուժածներ
Մայիսի 3-ին՝ ժամը 21:24-ին, «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Շիրակի փողոցում՝ բենզալցակայանի մոտակայքում, տեղի է ունեցել ՃՏՊ, կան տուժածներ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր են մեկնել ՀՀ ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ և աղետների բժշկության կենտրոնի հերթապահ խումբը: Պարզվել է, որ բախվել են «Opel Astra G» մակնիշի (վարորդը՝ Ա. Ա., ծնված 1978 […]
































