06 Մայիսի, Երկուշաբթի, 2024
KFC

Ժամանակն է, որ կառուցվեն կամուրջներ, պետք է թուլացվի լարվածությունը. ԱՄՆ դեսպան (տեսանյութ)

«Ամերիկյան ժողովուրդը երբեք չի մոռանա այն զոհողությունները, որին գնացել են այսքան ժամանակ խորդային Միության Հանրապետությունները, որոնց թվում էր նաև Հայաստանը»,-այսօր ասաց Հաղթանակի զբոսայգում լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ-ում ԱՄՆ դեսպան Ռիչարդ Միլսը։

Ինչ վերաբերում է Հայաստանում տեղի ունեցող վերջին զարգացումներին, ապա դեսպան Միլսն ասաց, որ ԱՄՆ-ում, ՀՀ-ում ԱՄՆ դեսպանությունը բոլորի նման ոգեշնչված են զարգացումների խաղաղ ընթացքից ու խաղաղ հանգուցալուծումից։

«Մենք շնորհավորում ենք պարոն Փաշինյանին վարչապետի պաշտոնում ընտրվելու կապակցությամբ, և մենք պատրաստ ենք աշխատել նրա կառավարության հետ ձևավորումից հետո ու շարունակել մեր գործընկերությունը Հայաստանի հետ», – ասաց նա։

Ռիչարդ Միլսը կարծում է՝ հիմա բոլորը համաձայն են՝ ժամանակն է, որ կառուցվեն կամուրջներ, պետք է թուլացվի լարվածությունը, և կառուցվի այն նոր Հայաստանը, որը պահաջում ու որի համար փողոց էին դուրս եկել այդքան մարդիկ։

 

KFC

Արխիվ

Մայիսի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
Ապրիլի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ