05 Մայիսի, Երեքշաբթի, 2026
KFC

ԼՐԱՀՈՍ

Գոռ Վարդանյանը չգիտի՝ ոնց եղավ (տեսանյութ)

Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի խորհրդական Գոռ Վարդանյանն ասում է, որ տեղյակ չէ, որ իր ֆեյսբուքյան էջից ջնջվել են Սերժ Սարգսյանի վերաբերյալ գրառումները: Այս մասին նա նշեց Երևանի քաղաքապետարանում լրագրողների հետ զրույցում: Ինչ վերաբերում է տեսանյութին, որտեղ ինքը ալկոհոլով փողոցում նշում է Սերժ Սարգսյանի հրաժարականը, նա ասաց. «Ես դուրս եմ եկել փողոց և կիսել եմ ուրախությունը […]

Կարեն Կարապետյանը համարում է անհեռանկարային մասնակցել լուծումներ գտնելու հավանականություն չունեցող «բանակցությունների»

Վարչապետի պաշտոնակատար Կարեն Կարապետյանի մամուլի խոսնակ Արամ Արարատյանը հայտարարություն է տարածել՝ նշելով, որ Ազգային ժողովի պատգամավոր Նիկոլ Փաշինյանի հերթական հրավերը նախորդից պրակտիկորեն չի տարբերվում, բացի նրանից, որ այս անգամ չի թելադրում, թե ում հետ պետք է գալ բանակցությունների:  «Նիկոլ Փաշինյանի հերթական հրավերը նախորդից պրակտիկորեն չի տարբերվում, բացի նրանից, որ այս անգամ չի թելադրում, թե ում […]

Նիկոլի փորձերը, տանել մայդանի, արտաքին աջակցություն չեն ստանա. Իրավունք

Իր վերջին հանրահավաքին Նիկոլ Փաշինյանն անցավ այլեւս բացահայտ սպառնալիքների, որ կամ ինքը կլինի վարչապետ, կամ երկիրն ընդհանրապես վար­չապետ չի ունենա: Գումարած դրան, պարզվում է, որ մտադիր է ոչ թե Երեւանում, այլ Գյումրիում եւ Վանաձորում նոր ցույցերով «թարմանալ»: Դե, երեւի թե, երեւանյան ցուցարարները սկսել են քչություն անել բայց այդ մասին՝ մի փոքր ավելի ուշ: Թեեւ Փւսշինյանն […]

Մեկնարկել է ավագանու նիստը (ուղիղ)

Երևանի ավագանին այսօր նիստ է անցկացնում: Օրակարգում 6 հարց է ընդգրկված, այդ թվում՝ 2017 թվականի դեկտեմբերի 26-ի «Երևան քաղաքի 2018 թվականի բյուջեի մասին» որոշման մեջ փոփոխություններ կատարելու հարցը։ Հողամասերի նպատակային նշանակության փոփոխության և հողամասերի փոխանակության հարցերից բացի Երևանի ավագանու նիստի օրակարգում քննարկվելու է նաև «Երևանի Հմայակ Խաչատրյանի անվան մանկապատանեկան համալիր մարզադպրոցի» 100 տոկոս բաժնետոմսերը «Հայաստանի ազգային […]

Մեկ անգամ դավաճանո­ղը միշտ էլ կդավաճանի. Ժողովուրդ

  Արսեն Ջուլֆալակյանը քննադատել է դավաճաններին: Սերժ Աարգպանի՝ ՀՀ վարչապետի պաշտոնից հրաժա­րական տալուց հետո նրա մի շարք կողմնակիցներ ինչպես ՀՀԿ, այնպես էլ մյուս կուսակցություններից, հեռա­ցել են նրա կողքից, այլեւս չեն աջակ­ցում: Ջուլֆալակյանն այս թեմայով սոցցանցի իր էջում գրել է. «Բոլոր քաղաքական ուժերի համար լավա­գույն հնարավորությունն է ճանաչե­լու իրենց շարքերում գտնվողներին… եւ շատ կարեւոր է Նոր […]

Տավուշի մարզում անհետացած բնակչին գտել են

Հայաստանի ԱԻՆ-ում, ապրիլի 26-ին, ժամը 22:14-ին «911» ծառայությանը տեղեկություն է ստացվել, որ Տավուշի մարզի Վերին Կարմիրաղբյուր գյուղի բնակիչ 46-ամյա Ա. Դ.-ն մեկնել է Բերդ համայնքին պատկանող «Եղիշավան» կոչվող հանդամաս եւ չի վերադարձել. որոնողական աշխատանքներին աջակցելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել ՀՀ ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատի օպերատիվ խումբը: Փրկարարների եւ ոստիկանության աշխատակիցների […]

«Այս անգամ սա կարող է անբեկանելի լինել»

Հովհաննես Թումանյանի անվան Տիկնիկային թատրոնի տնօրեն Ռուբեն Բաբայանն ասում է, որ սկսվել է համակարգային փոփոխությունների և Հայաստանի երիտասարդացման պրոցես: «Ինչ-որ տեղ սա սերունդների պայքար է, այսինքն՝ արժեքային համակարգը, որն էլ հիմնական կոնֆլիկտն է»,-Henaran.am-ի հետ զրույցում ասաց նա՝ հավելելով, որ խոսքը տարիքի մասին չէ, այլ համակարգի՝ օրինակ՝ որն է կարևոր՝ մարդը, թե համակարգը, թե փողը:  Ըստ […]

Սերժ Սարգսյանի միակ մեսիջը. Հայկական Ժամանակ

Ապրիլի 25-ին Սերժ Սարգսյանը հանդիպել է Ազգային ժողովի ՀՀԿ խմբակցության անդամների հետ եւ ավելի մանրամասն ներկայացրել է իր հրաժարականի պատ­ճառները: Հանդիպմանը ներկա է եղել նաեւ վարչա­պետի պաշտոնակատար Կարեն Կարապետյանը: Սերժ Սարգսյանը խոսել է Ազգային ժողովում աշխա­տելու տարբեր ձեւաչափերի մասին՝ հորդորելով ամեն ինչում առաջնային նշանակություն տալ ներքին կայու­նությանն ու երկրի անվտանգությանը, ինչը «ցանկա­ցած որոշման դեպքում կարելի […]

Իշխանությունը վարչապետի պահեստային տարբերակի շուրջ լռում է. Ժամանակ

Փոխվարչապետ Արմեն Գեւորգյանը, ով երեկ մեկնել է Մոսկվա, նախագահ Արմեն Սարգսյանի համար վար­չապետի պաշտոնի նախընտրելի թեկնածուն է: Գեւորգյանը Մոսկ­վա ուղետրվեց, երբ Սարգսյանը հեռախոսազրույց ունեցավ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ: Նա ՀՀԿ-ական չէ եւ Հայաստանի իշխանական դաշտում ըն­կալվում է որպես չեզոք ֆիգուր: Հի­շեցնենք, որ Արմեն Գեւորգյանը Հայաստանի իշխանական համա­կարգում հայտնվեց 1996թ. որպես այն ժամանակվա վարչապետ Ար­մեն […]

Հանրապետական կուսակցությունից հայտարարում են

ԱԺ ՀՀԿ խմբակցությունը վարչապետի թեկնածուի հարցը կքննարկի մոտակա օրերին կայանալիք նիստում: Այս մասին ասել է խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանը: «Պարոն Մինասյանը նկատի է ունեցել, որ քննարկումը տեղի կունենա մոտակա օրերին: Վաղվա հետ կապված՝ որևէ որոշում չկա: Մոտակա օրերին տեղի կունենա մեր խմբակցության նիստը»,- ասել է Բաղդասարյանը: Ինչ վերաբերում է լուրերին, թե  ՀՀԿ-ից արտահոսք կա, Բաղդասարյանն արձագանքեց.«Այդ […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Մայիսի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031
Ապրիլի