Ոստիկանությունը ապաքաղաքական կառույց է և ներքին զարգացումներին չի միջամտում
Սոցցանցի որոշ օգտատերեր ոստիկանության ծառայողների անձնական էջերից կամ ոստիկանության պաշտոնական կայքից վերցնելով ոստիկանության ծառայողների լուսանկարները` դրանք օգտագործում են ապատեղեկատվություն տարածելու և կեղծ մթնոլորտ ստեղծելու համար: Կրկին հիշեցնում ենք, որ ոստիկանությունը ապաքաղաքական կառույց է և ներքին զարգացումներին չի միջամտում: Կոչ ենք անում ձեռնպահ մնալ հորինվածքն իրականություն ներկայացնելու ձեռնարկներից: Աշոտ Ահարոնյանի ֆեյսբուքյան էջից





































