Սեբուն, Անժելա Սարաֆյանն ու այլ հայտնիներ՝ Լոս Անջելեսում Հայոց ցեղասպանության տարելիցի երթին
2018թ. ապրիլի 25-ին՝ ժամը 15.00-ի սահմաններում, կալանավորների զբոսանքի տրամադրման ժամանակ, ՀՀ ԱՆ «Նուբարաշեն» ՔԿՀ-ի մի խումբ կալանավորված անձինք, բռնություն գործադրելով ՀՀ ԱՆ «Նուբարաշեն» ՔԿՀ-ի անվտանգության ապահովման բաժնի աշխատակցի նկատմամբ, նրա ձեռքից խլելով բանտային բանալին, դուրս են եկել թիվ 6 մասնաշենքի միջանցք և բացել թվով 6 խցերի դռները: Դրանից հետո, նշված խցերում գտնված՝ կալանավորված այլ անձանց […]
Բոլորը պետք է հաշվի նստեն հրապարակի հետ: Սա է իրողությունը: Այս մասին ասաց Հանրապետության հրապարակում հայտարարեց պատգամավոր Սասուն Միքայելյանը: «Տարիների ընթացքում այս իրողությունը չէր կայանում, բայց հիմա կայացավ: Օրորոցային խաղաղություն պետք է լինի»,- ասաց նա՝ նշելով, որ սա վերածնունդ է, և ոչ մեկն իրավունք չունի բռնանալ մեր ապագային: «Տեղեկություններ կան, որ խաղաղապահ զորքերի զինվորներին են ձերբակալել: […]
«Ալյանս» կուսակցությունը, որպես «Ծառուկյան» դաշինքի մաս, կանգնած լինելով համաժողովրդական շարժման շարքերում և երկար տարիներ պայքարելով Հանրապետական կուսակցության իշխանության դեմ հայտարարում է, որ պաշտպանելու է միայն դաշինքի ղեկավար Գագիկ Ծառուկյանի թեկնածությունը ՀՀ վարչապետի պաշտոնում, եթե նա առաջադրվի: Հակառակ պարագայում «Ալյանս»-ի ներկայացուցիչ պատգամավոր Տիգրան Ուրիխանյանը որևէ այլ թեկնածուի օգտին չի քվեարկելու, շարունակելով ժողովրդի շարքերում պայքարել հանրապետականների իշխանության դեմ:
Նախագահ Արմեն Սարգսյանն այսօր հեռախոսազրույց է ունեցել Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինի հետ: Քննարկվել է հայ-ռուսական միջպետական հարաբերությունների օրակարգը: Զրուցակիցներն անդրադարձել են նաեւ Հայաստանում ստեղծված իրավիճակին եւ նշել, որ բոլոր գործընթացները պետք է ընթանան Սահմանադրության պահանջների շրջանակում:
Երգչուհի Սրբուհի Սարգսյանը, ով հաջողությամբ ելույթ է ունենում «Ուկրաինայի ձայնում» և այս շաբաթ անցավ եզրափակիչ, Ինստագրամի իր էջում գրել է. «Ես շոկի մեջ եմ կատարվածից։ Ես եզրափակչում եմ։ Ընկերներ, սա մեր ընդհանուր հաղթանակն է։ Առանց ձեզ ես չէի կարող։ Պոտապ, անչափ շնորհակալ եմ Ձեզ հավատի համար։ Ուկրաինա, շնորհակալ եմ աջակցության համար։ Հաճելի է իմանալ, որ […]
Ապրիլի 25-ին` ժամը 17:10-ի սահմաններում, ՊԲ հյուսիսային ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի պահպանության տեղամասում հակառակորդի կողմից արձակված կրակոցից թեթև վիրավորում է ստացել ՊԲ զինծառայող, 1998թ. ծնված Մարտուն Նվերի Խերունցը, տեղեկացնում են ՊԲ լրատվական ծառայությունից: Վիրավորում ստացած զինծառայողի կյանքին վտանգ չի սպառնում: Դեպքի մանրամասները պարզելու համար կատարվում է քննություն:
Հարգելի համաքաղաքացինե´ր: Ձեզ եմ դիմում և´ որպես ոստիկանության պետ, և´ որպես քաղաքացի: Չեմ ուզում անդրադառնալ վերջին իրադարձությունների իրավական կողմին. ոստիկանությունը բազմիցս խոսել է այդ մասին` վստահ լինելով նաև հասարակության բարձր իրավագիտակցությանն ու քաղաքացիական ընկալունակությանը: Չեմ ցանկանում նաև գնահատական տալ կողմերին ու նրանց գործողություններին. ոստիկանությունը վերքաղաքական կառույց է և դուրս է քաղաքական զարգացումներից: Առավել ևս` հստակ […]
«Այս հեղափոխությունը կլինի հաստատված, եթե լինեն ազատ եւ արդար ընտրություններ»,-այս մասին Հանրապետության հրապարակում ընթացող հանրահավաքում հայտարարել է «Մերժիր Սերժին» դաշինքի անդամ, քաղաքագետ Արմեն Գրիգորյանը։ Նա կոչ է արել, որ մեքենաների երթեւեկությունը խնդիրներ չստեղծի, պահպանեն երթեւեկության սահմանված արագությունը։ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչության անդամ Ռուբեն Ռուբինյանն էլ նշել է , որ այն, ինչ կատարվեց ցնցող էր։ «Այսօր մերժեցինք […]
Ապրիլի 25-ին, ժամը 18։30-ի դրությամբ Երևանի բժշկական կենտրոններում բուժվում է հանրահավաքների ընթացքում տարբեր օրերին տուժած 6 քաղաքացի։ Այսօր «Էրեբունի» բժշկական կենտրոն է ընդունվել երեք քաղաքացի։ Նրանցից 2-ն առաջին բուժօգնությունը ստանալուց հետո դուրս են գրվել։ Մյուս տուժածի մոր տեղեկացմամբ նրան գտել են անգիտակից վիճակում։ Կատարվել են անհրաժեշտ հետազոտություններ։ Մասնագետների գնահատմամբ վիճակը ծանր է։ Մյուս 5 տուժածի […]
































