23 Հուլիսի, Չորեքշաբթի, 2025
KFC

Մեզ համար բոլորը սև չի լինելու. ՀՀԿ

«ՀՀԿ-ն լինելու է կառուցողական ընդդիմության դաշտում: Այն բոլոր հարցերը, որոնք վերաբերում են մեր երկրի առաջընթացին, ապագային, քաղաքական վեկտորի որչդեգրած քաղաքականության մեջ փոփոխություն չպիտի թույլ տանք, որ լինի, և այդ պարագաներում աջակից ենք լինելու նոր կառավարությանը, որպեսզի իր գործունեությունը շարունակի»,-Henaran.am-ի հետ զրույցում ասաց ԱԺ ՀՀԿ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանը:

Նա ընդգծեց, որ բոլոր դրական քայլերը, փոփոխությունները նկատելու են, արձանագրելու են, իսկ բացասականներն էլ քննադատելու են ու անդրադառնալու են դրանց, սակայն բանակցային սեղանի շուրջ: «Մեզ համար բոլորը սև չի լինելու: Մեզ համար երկրի ապագան է կարևոր, երկրի անվտանգությունն ու կայունությունը»,-հավելեց պատգամավորը:

Հիշեցնենք, որ երեկ նաև ՀՀԿ-ի 13 ձայների օգնությամբ արդեն նախկին պատգամավոր Նիկոլ Փաշինյանն ընտրվեց ՀՀ վարչապետ:

KFC

Արխիվ

Հուլիսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031   
Հունիսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ