03 Մարտի, Երկուշաբթի, 2025
KFC

Մենք ռուսներով չենք վախեցրել. Վիգեն Սարգսյանը մանրամասնեց

«Վստահ եմ, որ զորակոչը բնականոն հունով կընթանա, պետք է ջանք դնել զորակոչը տապալելու համար, սակայն ես հուսով եմ, որ դրան չենք հասնի»,-այսօր՝մայիսի 9-ին ՊՆ վարչական համալիրում հրավիրված մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարեց Պաշտպանության նախարարի պաշտոնակատար Վիգեն Սարգսյանը:

Նրա խոսքով՝ Հայաստանը ունի լուրջ կառավարման ինստիտուտներ, որոնք պետք է արագ վերադարձնել բնականոն աշխատանքին: Վիգեն Սարգսյանը վստահ է, որ Նիկոլ Փաշինյանը կփորձի կարճ ժամանակում շտկել իրավիճակը:

Անդրադառնալով Ռուսաստանի զինուժի հետ համագործակցության հարցին Վիգեն Սարգսյանը նկատեց. «Ռուսաստանի դաշնությունը Հայաստանի հանրապետության ռազմավարական դաշնակիցն է և մենք միասին բավականին երկար ճանապարհ ենք անցել: Այս պրոցեսներում մենք բազմիցս խոսել ենք ռուսական գործոնի մասին և մեզ մեղադրել են ռուսներով վախեցնելու մեջ, սակայն վստահեցնում եմ, որ նման բան չկա: Ազգային ժողովում մենք պարբերաբար հիշեցրել ենք այդ գործոնի մասին և բացատրել, որ այս կապերը պետք է ամուր պահել»,-նշեց Վիգեն Սարգսյանը:

KFC

Արխիվ

Մարտի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
     12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31      
Փետրվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ