18 Նոյեմբերի, Երկուշաբթի, 2024
KFC

Միտինգներով ձեւավորված իշխանությունը լավագույնը չէ. Հրապարակ

Առաջիկա օրերին մեր հանրու­թյունը, փորձելով հաղթահարել հեղափոխական էյֆորիան, ակն­դետ հետեւելու է, թե ինչպես է ձեւավորվելու նոր կառավարությունը, ովքեր եւ ինչ սկզբունքներով են ընդգրկվելու Նիկոլ Փաշինյանի գլխավորած կառավարու­թյան կազմում: Եվ այդ հարցում Նիկոլ Փաշինյանի ուսերին նույնքան ծանր բեռ ու պատասխանատվություն է դրված, որքան ապրիլյան հեղափոխության օրե­րին, երբ նա իր ուսապարկով քայլելով կարողացավ խորտակել անխորտակելի թվացող իշխանությունը:

 

Հայաստանում եղել են կառավարու­թյուններ, որոնք ձեւավորվել են՝ ելնելով քաղաքական իրողություններից, ապա տնտեսական վայրէջքից կամ ընդդիմու­թյան երկարատեւ պայքարի արդյունքում, ունեցել ենք նաեւ արհեստավարժների կառավարություն: Հետհեղափոխական Հայաստանում որ սկզբունքն է ճիշտ կի­րառել: Քաղաքագետ Մանվել Մարզպա­նը հիշեցնում է, թե ինչպես 1991թ. հե­ղափոխական ալիքի վրա ձեւավորվեց իշխանություն: Հետագայում, ըստ քաղաքագետի, կյանքը ցույց տվեց, որ մի­տինգներից հավաքված մարդկանցով իշխանության ձեւավորման այդ փորձը լավագույնը չէ:

 

Մանվել Սարգսյանը նշում է, որ նման ձեւով նորմալ իշխանություն չի ձեւավորվում: Քաղաքագետին հի­շեցրինք, որ 90-ականների իշխանության մեջ բարձր եւ պատասխանատու պաշտոններ զբաղեցրին նաեւ Խոսրով Հա­րությունյանի եւ Գագիկ Հարությունյանի նման «թրծված» կոմունիստները, որոնք մինչ այդ կապ չունեին միտինգների, հե­ղափոխական շարժումների հետ: «Դա տեղի ունեցավ ավելի ուշ»,- արձա­գանքեց քաղաքագետը: Ինչ վերաբերում է Նիկոլ Փաշինյանի ձեւավորելիք կառա­վարությանը, ապա քաղաքագետը հի­շեցնում է, որ այն լինելու է ժամանակա­վոր կառավարություն:

 

«Ժամանակավոր կառավարությունը եկել է իր ծրագրով, պետք է իրականացնի օրենսդրական փոփոխություններ, ինչից հետո կգա նոր կառավարություն»,- ասաց մեր զրուցա­կիցը: Նրա կարծիքով՝ ժամանակավոր կառավարությունում պետք է աշխատեն պրոֆեսիոնալները, մինչեւ նշանակվեն նոր ընտրություններ, ինչի արդյունքում էլ իշխանության կգա հաղթած ուժը:

 

Այլ հրապարակումներին ծանոթացեք թերթի այս համարում: 

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ