20 Ապրիլի, Կիրակի, 2025
KFC

Դոն Պիպոն առևանգե՞լ է. Ժողովուրդ

Օրաթերթի տրամադրության տակ են հայտնվել քրեական հեղինակություն Արթուր Ասատրյանի՝ Դոն Պիպոյի դեմ ծրագրված մահափորձի գործով վերջինիս ցուցմունքները: Ինչպես հայտնի է` սպանությունը նախապատրաստելու կասկածանքով կալանավորվել են Արկադի Քոչինյանը, Արտակ Զաքարյանը եւ ոմն Ղազախեցյանը, որոշ ժամանակ անց խմբին օժանդակելու համար կալանավորվել են նաեւ Զոհրաբ Ղումաշյանը, Արտակ Այվազյանը: Եւ ահա, Դոն Պիպոն՝ Արթուր Ասատրյանը, հարցաքննության ժամանակ հայտարարել է, թե կալանավորվածներից որեւէ մեկին չի ճանաչում: Նա նաեւ ասել է, թե իր համար անհասկանալի է՝ ինչո՞ւ են իրեն այդ անձինք ուզեցել սպանել:

«Ընդհանրապես որեւէ մեկի հետ որեւէ տարաձայնություն, խնդիր կամ վեճ չեմ ունեցել թե՛ բիզնեսում, թե՛ բիզնեսից դուրս: Որեւէ մեկի հետ թշնամական հարաբերություն չունեմ: Ինձ համար նույնիսկ անհասկանալի է, եւ մինչ օրս չեմ կարողանում հասկանալ, թե վերոհիշյալ երեք անձինքն ինչու են նախապատրաստվել ինձ սպանել»,- ասել է նա: 

Մանրամասներին ծանոթացեք թերթի այս համարում: 

KFC

Արխիվ

Ապրիլի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930    
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ