18 Նոյեմբերի, Երկուշաբթի, 2024
KFC

ԱԳ փոխնախարարը ոգեւորված է

Քիչ առաջ «Հաղթանակ» զբոսայգի այցելեց և Անհայտ զինվորի հուշահամալիրին ծաղիկներ դրեց նաև ՀՀ արտաքին գործերի նախարարի տեղակալ Շավարշ Քոչարյանը: Նա շնորհավորեց մայիսյան հաղթանակների տոների առիթով և խոսեց նաև երկրում վարչապետի փոփոխության մասին: Փոխնախարարը նշեց, որ հայաստանյան ներքաղաքական գործընթացներին միջազգային հանրությունը դրական արձագանք է տվել՝ լավ նախադրյալներ են ստեղծվել և Հայաստանի հետ ներկայում ավելի շատ են հաշվի նստելու:

«Դրական լիցք կա այն առումով, որ միասնությունը, ժողովրդի կազմակերպված հանդես գալը լավ նախադրյալներ է ստեղծում բոլոր ոլորտերում առաջընթացի համար, այդ թվում նաև արտաքին քաղաքականության մեջ, որովհետև կարծում եմ ՀՀ-ի հետ այսօր ավելի շատ են հաշվի նստելու, քան նախկինում»,-ասաց նա: Ըստ Շավարշ Քոչարյանի՝ նախկին արտաքին քաղաքականությունը, որը հավասարակշիռ միտում ունի հիմնականում պահպանվում է, կա մի շեշտադրում որը չափազանց կարևոր է՝ ավելի արժանապատիվ:

«Կա մի գիծ, որը չափազանց կարևոր է, որ պետք է լինի ավելի արժանապատիվ, ավելի հետամտուտ լինենք բոլոր հարաբերություններում և հավասարությամբ մեր շահերն առաջ մղենք»,-ասաց ԱԳ փոխնախարարը: Հարցին, թե պատրաստ է նա աշխատել նոր Կառավարության հետ, Շավարշ Քոչարյանը պատասխանեց. «Ես ծառայող եմ, ցանկացած կառավարության դեպքում իմ գործը աշխատելն է»,-ասաց նա:

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ