06 Մարտի, Հինգշաբթի, 2025
KFC

Միայն Նիկոլը՝ ոչ. Առավոտ

Եվ դարձյալ, ինչպես եւ նախորդ իշխանու­թյան, այդպես էլ այս՝ նոր իշխանության պարագայում ես կարեւորում եմ ոչ միայն վերեւից բարեփոխումներ իրականացնելու, այլեւ հասա­րակության ներքին բարեփոխման անհրաժեշ­տությունը: Այսօր շատ է խոսվում ատելության մթնոլորտի մասին, բայց եկեք արդար լինենք՝  այդ մթնոլորտը վերջին հեղափոխության ժամա­նակ չէ, որ ստեղծվել էր, այն միշտ կար, եւ խնդիրը իշխանություն-ընդդիմություն, իշխանություն-քաղաքացիներ հարաբերություններից դուրս է: Մեր մշակույթի մեջ չկա անկեղծորեն կողքինի հաջողություններով ուրախանալու սովո­րությունը, եւ դա այդ մթնոլորտի առաջացման հիմնական պատճառներից մեկն է: Դուք պատկերացնո՞ւմ եք «միջին թվաբանական» հայ ընտանիք, որը սեղան է նստում եւ չի քննարկում ուրիշների հարստությունը, պաշտոնները, հաղ­թանակները մրցույթներոմ եւ այլն: Հետհեղափոխական շրջանում այդ զգացմունքները, բնակա­նաբար, սրվում են՝ «եթե սրան գործից չհանեն, եթե սրան չդատեն, եթե սրան չգնդակահա­րեն, ուրեմն ամեն ինչ իզուր էր»: Մուռ հանելու համար բարենպաստ շրջան է:

Երկրորդ բանը,, որը մենք պետք է հւսղթահարենք, պատերնալիստական պատրանքներն են: Այսօր ինձ փողոցում մարդիկ հարցնում են’ «գո­նե Նիկոլը մի բան կկարողանա անել»: Պատասխանում եմ’ միայն Նիկոլը՝ ոչ, ոչ էլ նոր կառավարությունն իր կազմով: Եթե ամեն մեկս մեր կողմից չանենք, ոչ մի բան չի ստացվի: Նոր վարչապետն, օրինակ, ասում է՝ պահանջեք ՀԴՄ կտրոններ: Մենք կպահանջե՞նք:

Մանրամասներին ծանոթացեք թերթի այս համարում: 

KFC

Արխիվ

Մարտի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
     12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31      
Փետրվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ