Նեյմարը մարզման ընթացքում վնասվածք է ստացել
Բրազիլիայի հավաքականը Կոստա Ռիկայի ընտրանու հետ հանդիպումից առաջ հերթական մարզումն է անցկացրել: Պարապմունքը կիսատ է թողել Նեյմարը: Ինչպես հայտնում է «Globo Esporte»-ն, Նեյմարը աջ ոտքի վնասվածք է ստացել և լքել խաղադաշտը: Նեյմարի վնասվածքի մասնրամասները դեռ հայտնի չեն: Բրազիլիան առաջիկա հանդիպումն անցկացնելու է հունիսի 22-ին:





































