25 Հունիսի, Չորեքշաբթի, 2025
KFC

Ինչպե՞ս պաշտպանվել շոգից. Մասնագետի խորհուրդը

Ջերմաստիճանի բարձրացման դեպքում ամենամեծ վտանգը մասնագետները համարում են ջրազրկումը, որը հատկապես վտանգավոր համարեց երեխաների համար և կոչ արեց շատ ջուր խմել: «Չի կարելի մնալ արևի տակ հատկապես ժամը տասից մինչև տասնվեցը: Արևի տակ գտնվելը մաշկի քաղցկեղի վտանգ է առաջացնում հատկապես սպիտակամաշկ մարդկանց համար: Մասնագետները պնդում են, որ պետք է օգտագործել արևապաշտպան քսուքներ:

Ամռանը թունավորումերի վտանգը ևս մեծանում է, քանի որ շոգերին ստեղծված են ավելի բարենպաստ պայմաններ վարակի հարուցիչների բազմացման համար:

«Պետք է անպայման հետևել սանիտարահիգիենիկ կանոններին, լվանալ ձեռքերը, լավ լվանալ մթերքը»:

Ինչ վերաբերում է գարեջրի օգտագործմանը՝  բժշկությունն ապացուցել է, որ թեկուզ քիչ քանակի ալկոհոլը վնաս է լյարդին: Երբեմն կանանց խորհուրդ է տրվում օգտագործել գարեջուր, իսկ տղամարդկանց՝ ընդհանրապես խորհուրդ չի տրվում:

Շոգ եղանակին պետք է զգուշանան հատկապես խոցելի խմբերը՝ սիրտանոթային, շաքարային դիաբետով հիվանդներ և առողջ մարդիկ: Բացի սպիտակամաշկ մարդկանցից, շատ խալերով մարդիկ ևս արևայրուքից պետք է խուսափեն:

«Անհրաժեշտ է ազատ հագուստ հագնել, մարմնին կպչող, մուգ գույների հագուստ չկրել: Առողջ մարդը սովորաբար երկուսից երեք լիտր ջուր պետք է խմի, իսկ հիվանդ մարդիկ երկու լիտրից մի քիչ պակաս»,-մասնագետները կոչ են անում կատեգորիկ զերծ մնալ գազավորված ըմպելիքնեից, շատ ուտել մրգեր:

 

KFC

Արխիվ

Հունիսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30      
Մայիսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ