Աղվան Հովսեփյանն ազատվեց
ՀՀ կառավարության որոշմամբ Աղվան Հովսեփյանն ազատվեց Քննչական կոմիտեի նախագահի պաշտոնից: Որոշման նախագիծը ներկայացրեց ՀՀ առաջին փոխվարչապետ Արարատ Միրզոյանը: Հովսեփյանն այս պաշտոնում նշանակվել էր 2014 թվականի հուլիսից:
ՀՀ կառավարության որոշմամբ Աղվան Հովսեփյանն ազատվեց Քննչական կոմիտեի նախագահի պաշտոնից: Որոշման նախագիծը ներկայացրեց ՀՀ առաջին փոխվարչապետ Արարատ Միրզոյանը: Հովսեփյանն այս պաշտոնում նշանակվել էր 2014 թվականի հուլիսից:
Վճռաբեկ դատարանը քիչ առաջ ազատ արձակեց Արցախի պաշտպանության բանակի նախկին հրամանատար, Արցախի հերոս Սամվել Բաբայանին: Վճռաբեկ դատարանը փոխեց Սամվել Բաբայանի խափանման միջոցը՝ հաշվի առնելով Ազգային ժողովի 11 պատգամավորների ներկայացրած անձնական երաշխավորությունը: Դատարանի որոշմամբ ազատ արձակվեցին նաեւ ամբաստանյալներ Սանասար Գաբրիելյանն ու Արմեն Պողոսյանը: Վճռաբեկ դատարանը որոշեց նաեւ ամբաստանյալների բողոքը բավարարել մասնակի եւ գործն ուղարկել նոր քննության: […]
«Քննություն է ընթանում ու դրա հետ կապված որևէ տեղեկատվություն բացահայտելը տեղին չէ, նաև հակասում է օրենսդրությանը: Ծանուցումը պարոն Օհանյանին ուղարկվել է հունիսի 12-ին, 13-ին հայտարարել է, որ ծանուցում չի ստացել: Հնարավոր է, որ նախորդ օրն ուղարկված ծանուցումը չի ստացել պարոն Օհանյանը: Նա կանչվել է հարցաքննության, մոտակա օրերին նշանակված օր և ժամ կա»: Այս մասին հայտարարել է […]
«Անընդունելի է, որ քրեածին տարրերը պղծեն սիրո եւ համերաշխության հեղափոխության խորհրդանիշները եւ հեղափոխության անունը օգտագործեն մաֆիոզ պատերազմներում: Թույլ չենք տա»,-ֆեյսբուքյան հանրագրում նման գրառում է արել վարչապետ Նիկոլ Փաշինյանը: Հիշեցնենք, հանրությունը, մամուլը քննարկում է Էջմիածնում տեղի ունեցող իրադարձությունները, որտեղ հանրահավաքներ է կազմակերպում հայտնի հեղինակություն Դոն Պիպոն՝ պահանջելով գեներալ Մանվել Գրիգորյանի որդու՝ Կարեն Գրիգորյանի հրաժարականը քաղաքապետի պաշտոնից:
Ձեր ուշադրությանն եմ ներկայացնում Ազգային Ժողովում Կառավարության հետ հարց ու պատասխանի իրավական երկու հիմք՝ ՀՀ Սահմանադրության հոդված 112 և ՀՀ Ազգային Ժողովի կանոնակարգ֊օրենքի հոդված 40։ Ի դեպ, վերջին օրենքը, որը ուղղակիորեն սահմանում է ԱԺ այդ նիստին ՀՀ վարչապետի ներկա լինելու հանգամանքը, ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ է։ Բարի վերադարձ եմ մաղթում վարչապետին։ Հ.Գ. Իրականում հասկանալի է, որ վարչապետի պաշտոնում […]
ԱԺ պատգամավոր, Մարդու իրավունքների եվրոպական դատարանում ՀՀ ներկայացուցիչ, Նախարարների կոմիտեում Հայաստանի պատվիրակության ղեկավար Գևորգ Կոստանյանը հրաժարական է տվել Մարդու իրավունքների եվրոպական դատարանում ՀՀ ներկայացուցչի պաշտոնից։ Այս մասին հայտնել է հենց ինքը՝ Գևորգ Կոստանյանը։ «Շատ տրամաբանական էր, որ ես պետք դադարեցնեի իմ լիազորությունները որպես Հայաստան պետության ներկայացուցիչ Եվրոպական դատարանում՝ մեկ պարզ պատճառով. ըստ էության՝ ես կառավարության շահերի պաշտպանն […]
Երեկ ՀՀԿ-ն հերթական ԳՄ նիստն է անցկացրել, որն այս անգամ տեւեց բավական երկար՝ մոտ 2.5 ժամ: Նիստին ներկա են եղել Սերժ Սարգսյանը, Կարեն Կարապետյանը եւ ԳՄ մյուս անդամները: Օրաթերթի տեղեկություններով՝ մանրամասն քննարկվել են վերջին օրերի ներքաղաքական իրադարձությունները, մասնավորապես՝ տարբեր ոլորտներում իրավապահների բացահայտած կոռուպցիոն երեւույթներ՝ ֆինանսական միջոցների չարաշահումներ, յուրացումներ եւ այլն: ՀՀԿ ԳՄ նիստում այս առումով […]
Այսօր կառավարության նիստին ներկա է նաև աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Մանե Թանդիլյանը, որը հայտարարություն էր տարածել պաշտոնից հրաժարվելու մասին: Նիստին ներկա գտնվելու պատճառը, հավանաբար, այն է, որ հրաժարականի դիմումը վարչապետ Նիկոլ Փաշինյանը դեռևս չի ընդունել: Հիշեցնենք, որ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Մանե Թանդիլյանը «Facebook»-ի իր էջում օրերս գրառում էր կատարել և հայտարարել, որ […]
Չնայած արտահերթ ընտրությունների անորոշ ժամկետներին, ԲՀԿ-ականներն արդեն ակտիվացել են ու պատրաստվում են ընտրարշավի: Մասնավորապես՝ ակտիվացել ու ամենօրյա ժողովներ է անում Մշոտ Ավետիսյանը՝ Բանգլադեշցի Համիկը, որը Ծառուկյանի նախկին թիկնապահն է եղել, հիմա Մալաթիա-Սեբաստիա համայնքում վերջին տարիներին բացված «Հայաստան» կինոթատրոնի սեփականատերն է: Ի դեպ, «Նեպտուն» մարզահամալիրը նույնպես նրան է պատկանում: Որոշ տեղեկություններով՝ Համիկն աշխատում է Սամվել Ալեքսանյանի […]






























