24 Դեկտեմբերի, Երեքշաբթի, 2024
KFC

Կորյուն աբեղա Առաքելյանը ԱԱԾ-ին կոչ արեց ստուգումներ իրականացնել Մայր Աթոռի գանձատանը

Էջմիածնում Ամենայն Հայոց կաթողիկոսի հրաժարականի պահանջով բողոքի ակցիային մասնակից քաղաքացիները տեղյակ են Կաթողիկոսի՝ այսօրվա բողոքի ակցիան չանցկացնելու հորդորի մասին, սակայն նշեցին, որ Վեհափառի հորդորին ականջալուր չեն եղել, որովհետև նա երբևէ իրենց չի լսել։

Ըստ քաղաքացիների՝ Կաթողիկոսը վտանգել է եկեղեցու նկատմամբ հավատքը, նախկինում երբեք որևէ հավատացյալի չի ընդունել, սակայն վերջերս ընդունարանի դռները բաց են։

Կաթողիկոսի հրաժարականի պահանջը նախաձեռնողներից Կարեն Պետրոսյանը լրագրողների հետ զրույցում ասաց, որ Կաթողիկոսը ո՛չ «Մարտի 1-ին», ո՛չ Ապրիլյան պատերազմի ժամանակ և ո՛չ որևէ առիթով չի կանգնել իշխանության ու ժողովրդի՝ ցուցարարների մեջտեղում և չի ասել, որ ինքը միաբանության երաշխավորն է։
Բացի դրանից, Կարեն Պետրոսյանն ասաց, որ արդարության իր լիազորությունը ևս Կաթողիկոսը չի իրականացրել։

Նրա խոսքով՝ Կաթողիկոսի հարազատ Ոսկեհատ գյուղից բոլորը եկեղեցականներ են, պաշտոններ ունեն, բացի դրանից, Մայր Աթոռում բազմաթիվ չարաշահումներ կան։

Այն հարցին, թե ինչու են հենց հիմա պահանջում Կաթողիկոսի հրաժարականը, կամ եթե տեղյակ են չարաշահումներից, այդ մասին հայտնե՞լ են իրավապահներին, Կարեն Պետրոսյանն ասաց.

«Երկրում քաղաքական իրավիճակ է փոխվել, իսկ չարաշահումների մասին առաջիկայում կհայտնենք իրավապահներին»։

Սուրբ Գայանե վանքի վանահայր Կորյուն աբեղա Առաքելյանն էլ Ազգային անվտանգության ծառայությանը կոչ արեց ստուգումներ իրականացնել Մայր Աթոռի գանձատանը.

«Կոչ եմ անում՝ հենց այսօր ԱԱԾ-ն ստուգումներ իրականացնի, այստեղ ամենը վաճառված է։ Ապագայում այս մասին հանգամանալից ու տեսանյութով կներկայացնենք»,– ասաց նա։

Հիշեցնենք, որ Էջմիածնում մի խումբ քաղաքացիներ, այդ թվում՝ մի քանի հոգևորական, պահանջում են Ամենայն Հայոց կաթողիկոս Գարեգին Բ-ի հրաժարականը։ Նրանք մինչ այս բողոքի մի քանի ակցիաներ են անցկացրել նույն պահանջով։

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ