14 Մայիսի, Հինգշաբթի, 2026
KFC

ԼՐԱՀՈՍ

Ուկրաինացին 47 կգ կշռող ձուկ է որսացել

Ռովենսկի մարզի Նոբել լճում ձկնորսին հաջողվել է հսկայական լոքո որսալ, որը շուրջ 2 մետր երկարություն ունի, հաղորդում է obozrevatel.com-ը։ Նշվում է, որ լոքոն 47 կգ է կշռում։ «Բռնվի՛ր մեծ ձուկ․․․և ավելի մեծ»,-իր որսը մեկնաբանել է ձկնորսը։

Այս գործի բոլոր մանակիցները պետք է բացահայտվեն եւ կանչվեն պատասխանատվության, անկախ նրանց կոչումներից, կարգավիճակներից

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ տեղի է ունեցել կառավարության արտահերթ նիստ: Նիստի մեկնարկին վարչապետ Փաշինյանը, մասնավորապես նշել է. «Կարծում եմ ՝ տեղյակ եք երեկվա և նախորդ օրվա իրադարձություններին:  Ազգային ժողովի պատգամավոր Մանվել Գրիգորյանի տանը և նրան պատկանող տարածքներում տեղի են ունեցել խուզարկություններ: Առանց որևէ անմեղության կանխավարկած խախտելու՝ ուզում եմ արձանագրել, որ մենք գործ ունենք թերևս երրորդ […]

Գլխավոր դատախազը դիմել է ԱԺ նախագահին

ԱԱԾ քննչական վարչությունում հունիսի 15-ին ՀՀ քրեական օրենսգրքի 235-րդ հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով հարուցված քրեական գործի նախաքննությամբ ձեռք բերված տվյալներով հիմնավորվել է, որ ԱԺ պատգամավոր, ԵԿՄ նախագահ Մանվել Գրիգորյանը, ապօրինի կերպով ձեռք բերելով մեծ քանակությամբ հրազեն, ռազմամթերք, պահել է դրանք իրեն պատկանող առանձնատներում, շինություններում, կամ իր փաստացի տիրապետության տակ գտնվող տարածքներում: Քննության տվյալների համաձայն՝ սկսած […]

Նոր նշանակում ՊՆ-ում

Հիմք ընդունելով վարչապետի առաջարկությունը` համաձայն Սահմանադրության 133-րդ հոդվածի 1-ին մասի, ինչպես նաև «Պետական կառավարման համակարգի մարմինների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 9-րդ հոդվածի 6-րդ մասի. Օնիկ ԳԱՍՊԱՐՅԱՆԻՆ նշանակել զինված ուժերի գլխավոր շտաբի պետի առաջին տեղակալ: 

ԱԳՆ խոսնակի ճեպազրույցից

Բարև ձեզ, հարգելի՛ գործընկերներ, Հունիսի 20-ից 21-ը ՀՀ արտգործնախարար Զոհրաբ Մնացականյանն աշխատանքային այց կկատարի Բրյուսել: Նախատեսված է ՀՀ-ԵՄ գործընկերության խորհրդի անդրանիկ նիստը: Պատվիրակության կազմում ընդգրկված են լինելու ոլորտային նախարարությունների պատասխանատուներ: Այցելության ընթացքում նախարար Մնացականյանը հանդիպումներ կունենա Եվրամիության բարձր ներկայացուցիչ Ֆեդերիկա Մոգերինիի հետ, ինչպես նաև Եվրոպական հարևանության հարցերով հանձնակատար Յոհանես Հանի, ներքին գործերի և քաղաքացիության հարցերով […]

Առեւանգել է ավտոմեքենա եւ վրաերթի ենթարկել քաղաքացիներին

Հունիսի 17-ին, ժամը 20.15-ին, ոստիկանության Աշտարակի բաժնում 1957 թ. ծնված Հայկազ Ղ.-ն հաղորդում է տվել, որ նույն օրը, ժամը 17.00-ից ժամը 18.00-ն ընկած ժամանակահատվածում, Ղազարավան համայնքում գտնվող իր ծիրանի այգուց առևանգել են իր «ՎԱԶ-2107» մակնիշի ավտոմեքենան: Ձեռնարկված օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ պարզվել է, որ նշված ավտոմեքենան փախցրել է 2003 թ. ծնված Յ. Պ.-ն, որը բացատրական աշխատանքների […]

Այս քննարկումներով դուռը չի փակվում. նախարարը՝ կուտակայինի մասին

«Սեփականության իրավունքը որեւէ տեսակետից չի քննարկվում, անկախ նրանից, թե ինչ ուղղությամբ կգնան քննարկումները, նույնիսկ , եթե որոշում կայացվի չեղարկել ընդհանրապես համակարգը , դա իրենց սեփականությունն է եւ անպայման հետ կվերադարձվի», –Henaran.am -ի հետ զրույցում  անդրադառնալով կուտակային կենսաթոշակային համակարգում քաղաքացիների միջոցների  սեփականության իրավունքի խնդրին,  հայտարարել է  ֆինանսների նախարար Ատոմ Ջանջուղազյանը՝ հավելելով, որ խնդիրը ժամանակացույցն է.«Ինքներդ եք հասկանում, […]

Քիմ Քարդաշյանին քննադատել են

Քիմ Քարդաշյանը հայտնի էր իր երկար և ուղիղ մազերով։ Սակայն վերջերս լրագրողները լուսանկարել են Քիմ Քարդաշյանին և նրա հնգամյա դստերը՝ Նորթին։ Քիմի երկրպագուները քննադատել են նրան՝ Նորթի ուղիղ մազերի համար։ Երկրպագուներից շատերը զայրացել են, քանի որ դստեր գանգուրներն ուղիղացնելու նպատակով հատուկ սարքեր են գործածվել, որոնց համար Նորթը դեռ փոքրիկ է։

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Մայիսի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031
Ապրիլի