14 Օգոստոսի, Հինգշաբթի, 2025
KFC

Էջմիածնում մեկնարկել է կաթողիկոսի դեմ բողոքի ակցիան

Էջմիածնում մի խումբ քաղաքացիներ, այդ թվում՝ մի քանի հոգևորական, պահանջում են Ամենայն Հայոց կաթողիկոս Գարեգին Բ-ի հրաժարականը։ Նրանք մինչ այս բողոքի մի քանի ակցիաներ են անցկացրել նույն պահանջով։

Նշենք, որ Ամենայն Հայոց կաթողիկոս Գարեգն Բ-ն նախօրեին ուղերձ էր հղել, որում նաև անդրադարձ էր կատարել իր դեմ անցկացվող բողոքի ակցիաներին: Նա, դիմելով հոգևոր հայրերին և հավատացյալ ժողովրդին, հորդորել էր բողոքի ակցիա չանել հունիսի 30-ին:

Կաթողիկոսը նշել էր, որ սադրիչ գործողությունները կարող են վտանգել եկեղեցու բարի համբավը։

Վեհափառի կարծիքով՝ այժմ լարված ու հուզական վիճակ է, պետք է զերծ մնալ անցանկալի երևույթներից. «Հայրապետի հորդորն ու խնդրանքն է, որպեսզի եկեղեցու մեր սպասավորներն՝ իրենց հավատացյալներով, վերապահ գտնվեն և զերծ մնան իրենց նախատեսած ծրագրի իրականացումից: Մեր հորդորն է, որ այդ նվիրական օրը, երբ եկեղեցին տոնում է 12 առաքյալների տոնը, մեր ժողովրդի զավակներն անցկացնեն հավատքով»,- ասել էր Գարեգին Բ-ն:

KFC

Արխիվ

Օգոստոսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031
Հուլիսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ