28 Օգոստոսի, Հինգշաբթի, 2025
KFC

52 տարեկանից՝ առանց հումորի

Ուելսի համալսարանի մասնագետների պնդմամբ, մարդիկ որքան մեծանում, այնքան կորցնում են հումորի զգացումը: Կենսախնդությունն ու հումորի զգացումը պայմանավորված են մարդու տարիքով: Ամենաշատ ծիծաղում են մինչև 12 տարեկան երեխաները` օրական մոտ 300 անգամ: Իրավիճակը փոխվում է դեռահասության ժամանակ` օրական վեց անգամ, քսան տարեկանից հետո` չորս անգամ:

30 տարեկանում ծիծաղն ավելի հաճախ է հնչում, քանի որ ընտանիքում հայտնվում են փոքր երեխաներ, որոնք ուրախության բազմաթիվ առիթներ են տալիս: Երբ մարդիկ դառնում են 52 տարեկան, նրանց հումորի զգացումը հասնում է մինիմալի, ինչի հիմնական պատճառներն են առողջական և ֆինանսական խնդիրները:

KFC

Արխիվ

Օգոստոսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031
Հուլիսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ