26 Նոյեմբերի, Երեքշաբթի, 2024
KFC

Կայծակնային արագությամբ պատրաստվել պատերազմին. 168 Ժամ

Գնդապետ, «Տիգրան Մեծ» ռազմամարզական հատուկ վարժարանի հիմնադիր-տնօրեն Կորյուն Ղումաշյանը հորդորում է լուրջ վերաբերվել Ալիեւի հայտարարություններին եւ կայծակնային արագությամբ պատրաստվել առաջիկայում սպասվող պատերազմին:

«Ալիևի հայտարարությու­նը լուրջ է, իսկ հայ և միջազ­գային հանրությունը լուռ է: Վերջին զորահանդեսին տարբեր երկրներ էին մաս­նակցում, որոնք հիացմուն­քով նայում էին, իսկ Ալիևը նման հայտարարություն արեց»,- մեզ հետ զրույցում ասաց նա:

Հիշեցնենք, որ Բաքվում ադրբեջանական զինուժի շքերթի ժամանակ նախա­գահ Իլհամ Ալիևը կրկին հայ­տարարել է, որ Հայաստանի հետ պատերազմն ավարտ­ված չէ, «ավարտվել է միայն դրա առաջին փուլը»: Նա ևս մեկ անգամ հայտարարել է, թե Նախիջևանում 2018թ. հունիսին գործողությունների արդյունքում ադրբեջանա­կան կողմն առաջընթաց ու­նի: Թուրքիայի բանակի մաս­նակցությունն այդ զորահան­դեսին, ըստ գնդապետի վկայում է այն մասին, որ, եթե պատերազմ լինի, թուրքա­կան բանակն Ադրբեջանի կողմից է լինելու:

«Հայկական կողմը կայ­ծակնային արագությամբ պետք է արդիականացնի զինտեխնիկան, որ հետո չա­սենք ուշ եղավ: Ինչ ֆինան­սական ռեսուրսներ կան պետք է տրամադրել ռազմաարդյունաբերությանը, զեն­քերի արդիականացմանը: Անկախ նրանից աշխարհի որ երկիրն ինչ կմտածի մեր մասին: Պատերազմն անխու­սափելի է: Մեր ու մանուկ, ամենատարեց մարդուց մինչև նորածին երեխա պետք է պատրաստվենք առաջիկա պատերազմին: Սա չի լինելու այն նույն դի­վերսիոն գործողությունը, ինչ եղավ ապրիլին».- ընդգծեց Կորյուն Ղումաշյանը:

Նա ուշադրություն է հրավիրում այն փաստի վրա, որ Ադրբեջանն արդեն թիրախավորել է Արենի գյուղը, Վարդենիսը. «Այսինքն՝ մեր սնող ճանապարհները, որոնք գնում են Արցախ: Դա հենց վկայում է, որ պատրաստ­վում են մեծ պատերազմի: Արենիի մոտ դիրքերի առաջ­խաղացման ժամանակ իրենց հաղորդումը հենց նրա մասին էր, որ թիրախի տակ են պահում Արենին, Եղեգնաձորն ու Արարատ քաղաքը: Դա իրականություն է, այդտեղից և Եղեգնաձորը, և Արարատը, և’ Արենին միանշա­նակ թիրախավորված են: Այդ բարձունքը, որ մերոնք ասում են, թե այնտեղից չեն կարող տեխնիկա տեղաշարժել… տեխնիկա պետք չէ, դիտորդ է պետք այնտեղ, որ ուղղոր­դի: Նրանք այնտեղ թնդանոթ չեն դնելու, որ կտրեն ճանա­պարհը, այնտեղ մի հոգի կնստի ու կուղղորդի, կասի սարքավորումներն ինչպես թիրախավորեն»:

Նրա խոսքով՝ պաշտպան­վող նախարարություն ու­նենք, դրա համար էլ անունը պաշտպանության նախարա­րություն է, այլ ոչ՛ ռազմա­կան. «Սպասում ենք, թե երբ պետք է մեր գլխին տան, որ մենք պաշտպանվենք: Այս պատերազմը լայնածավալ է լինելու, շատ լավ տեսանք, թե ինչ տեխնիկա է գնել: Նրանց ցուցադրած զենքերը լուրջ զենքեր են: Տեսեք, որ հետո ուշ չլինի: Սրա մասին չեն բարձրաձայնում Հայաս­տանում, իսկ Ադրբեջանի նա­խագահն ամբողջ աշխարհի առաջ ասում է, թե հայկական հողերն իրենցն են: Մինչ Հա­յաստանում թալանում էին բանակը, Ադրբեջանում զբաղված էին բանակաշինությամբ, զարգացրել են զինտեխնիկան: Զորահան­դեսի ժամանակ ուշադրու­թյուն էի դարձնում իրենց զորքի քայլվածքին, զենքե­րին, սաղավարտներին, ամեն ինչ նոր էր: Նրանց քայլն էլ կորեական բանակի կարգապահ քայլ էր»: Պատերազմ տեսած մար­դը, ըստ գնդապետի շատ լուրջ կընդունի այս ամենը.

«Նրանք զենքերը ցույց տվե­ցին, բայց դա չի նշանակում, որ հենց այսօր կհարձակվեն: Նրանք կհարձակվեն աշնա­նը կամ գարնանը, դրա հա­մար եմ ասում մենք ժամա­նակ չունենք, կայծակնային արագությամբ պետք է մեր ծրագիրն իրականացնենք»: Գնդապետը նկատեց Ման­վել Գրիգորյանի արածներից հետո հարվածներ տեղացին ԵԿՄ-ի վրա, բայց կառույցը Մանվելը չէր. «Ես ԵԿՄ-ում չեմ, բայց ԵԿՄ-ում կան շատ անարատ, մաքուր կռվող տղերք. և պետք չէ հարվածներն ուղղել են նրանց կողմը: Դա դավաճանություն եմ համարում, որովհետեւ մեկ է՝ այս տղերքն են նորից սահման գնալու»: 

 

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ