Սերժ Սարգսյանի սցենարը. Փաստ
Հասկանալի ու բնական է, որ խորհրդարանական արտահերթ ընտրությունների շեմին կուսակցությունները փորձելու են ադապտացվել նոր իրողություններին, պատրաստվել ընտրություններին: Երևի թե բոլորից շատ անցած տարիներն ու ապրիլ-մայիսին կատարվածը վերագնահատելու, ինչպես նաև եզրահանգումներ կատարելու կարիք ունի Հայաստանի հանրապետական կուսակցությունը: Թերթի ունեցած տեղեկություններով, այս օրերին կուսակցությունում ակտիվորեն քննարկում են այն ուղիները, որոնք հնարավորություն կտան մաքրել կուսակցությունն ու հասարակության շրջանում ունեցած զրոյական վարկանիշը գոնե փոքր-ինչ կարգավորել, առավել որ անցողիկ շեմը նախատեսվում է 5 տոկոսից հասցնել 4 տոկոսի:
Թերթին հայտնի դարձավ, որ Սերժ Սարգսյանը ցանկանում է ՀՀԿ համագումարն անցկացնել սեպտեմբերի վերջին ժամանակահատվածում: Թե ինչով է պայմանավորված այդ ժամկետի ընտրությունը, թերթի աղբյուրներն առայժմ լռում են: Սակայն մինչ այդ նախատեսվում են մի շարք կազմակերպչական աշխատանքներ, որոնք միտված են կառույցներում փոփոխություններին, ինչպես նաև հատկապես կուսակցության երիտասարդացմանը: Թերթի զրուցակիցը նշեց, որ համագումարին լուրջ փոփոխություններ են նախատեսվում թե’ կուսակցության խորհրդի, թե’ ԳՄ կազմերում: Ի մասնավորի, աշխատելու են ձերբազատվել «ծերակույտից» ևօդիոզներից:
Թե որքանով այդ ամենը թույլ կտա հաղթահարել 4 տոկոսի շեմը, ցույց կտա ժամանակը: Բայց Սերժ Սարգսյանը գոնե 15 տոկոսի ակնկալիք ունի, նշեց թերթի զրուցակիցը:
Այլ հրապարակումներին ծանոթացեք թերթի այս համարում: