24 Դեկտեմբերի, Երեքշաբթի, 2024
KFC

Ինչպես Գագիկ Խաչատրյանը սնանկացրեց Մեխակ Գաբրիելյանին. Առավոտ

«Իմ ընկերությունը՝ «Գոլդն Ֆիլդ» ՍՊԸ-ն զբաղվում էր ավտո­մեքենաների բարձր ճնշման բա­լոնների արտադրությամբ: Հրազդան քաղաքում դնելով նախկին «Հրազդանմաշի» արտադրական մասնաշենքերից մեկը՝ գործարա­նը կազմավորել էինք զրոյից: Իմ եւ իմ որդիների երեք տարվա աշխատանքը լավ արդյունք էր տվել: Ստեղծվել էր ժամանակա­կից գործարան, ընկերությունում աշխատում էր 150 մարդ: Գոր­ծարանի արտադրանքը սկսել էր սպառվել Հայաստանում, հետա­գայում՝ Իրանում, այնուհետեւ՝ Ռու­սաստանում, Ղազախստանում, Ուկրաինայում, Ղրղըզստանում եւ Վրաստանում:

Ընկերության արտադրանքը ամբողջովին համապատասխա­նում էր միջազգային ստանդարտ­ներին եւ սերտիֆիկացված էր ֆրանսիական հայտնի ընկերու­թյան կողմից:

2013 թվականի սեպտեմբերին նախկին ՊԵԿ ղեկավար Գագիկ Խաչատրյանը իր հիմնական պատժիչ գործիքի՝ Գեւորգ Ներսիսյանի [նախաքննչական վար­չության պետ, նախկինում դատ­ված) միջոցով անհեթեթ վարչա­կան վարույթ հարուցեց իմ եւ ըն­կերության նախկին տնօրենի նկատմամբ՝ իբր թե 2011 թ. հումք ներմուծելիս մաքսային ձեւակերպումներում խախտում ենք թույլ տվել, եւ այս հիմքով մեզ վրա 550 մլն դրամի ակտ գրեց: Մենք դիմեցինք դատարան: Գր­ված ակտերը այնքան հիմնազուրկ էին, որ նույնիսկ սերժական դատարանները այդ ակտերը անվավեր ճանաչելու որոշում կայացրեցին:        

Դատական   գոր­ծընթացները տեւեցին երեք տա­րի, իսկ մեկը դեռ շարունակվում է:

Մեր ընկերությունը վերջնակա­նապես սնանկացնելու նպատա­կով ՊԵԿ-ը դիմեց մի այլանդակ եւ ամբողջությամբ անօրինական քայլի՝ արգելափակեցին ընկերու­թյան ներմուծումներն ու արտա­հանումները՝ մի բան, ինչը օրեն­քը որեւէ կերպ չի նախատեսում: Պարզ դարձավ, որ ստուգումների եւ ակտերի նպատակը ընկերու­թյան սնանկացումն է:

Բացատրություններ ստանալու նպատակով փորձեցի հանդիպել Գագիկ Խաչատրյանի հետ, բայց նա հանդիպումից հրաժարվեց եւ ինձ իր տեղակալի մոտ ուղղոր­դեց: Նա էլ իր հերթին ինձ տեղե­կացրեց, որ իմ հարցում որեւէ լու­ծում առաջարկելու լիազորություն չունի:  Բազմաթիվ նամակներ գրեցի Գ. Խաչատրյանին, վար­չապետին, նախագահին:

Մեկ նամակ էլ գրեցի Ազգային անվտանգության ծառայության պետին, որտեղ բացատրում էի, որ մեծ անօրինականություն է տեղի ունեցել: Հատուկ շեշտել էի, որ սա կարելի է որպես պետու­թյան դեմ ուղղված թշնամական գործողություն դիտարկել, որի արդյունքում միջազգային շուկա­յում հաստատված ու առաջատար դիրք գրավող հայաստանյան մրցունակ ընկերությունը խա­ղից դուրս է դրվում: Նաեւ ավելի քան տարօրինակ էր ու անօրի­նական այն հանգամանքը, որ վարչական տուգանքը գրված է տնօրենի վրա, բայց արգելա­փակվել է ընկերության գործունե­ությունը: Ազգային անվտանգու­թյան ծառայությունից արձագանք չստացա, իսկ մյուս հասցեատե­րերին գրված դիմումներս վերա­հասցեագրվում էին մեզ վրա ակտ գրած եւ ընկերության գործունեու­թյունը արգելափակող գրությունը ստորագրած Գ. Ներսիսյանին, որից էլ որպես պատասխան ստանում էինք 550 մլն դրամ տուգանքը վճարելու պահանջ:

Հանրությանը հայտնի երկու ազդեցիկ գործիչների միջոցով փորձեցի հանդիպել Ս. Սարգսյանին, սակայն նա հասկացնել էր տվել, որ հանդիպումն անիմաստ է, եւ ինձ օգնել չի պատրաստ­վում:

Ութ ամիս ընկերությունը արգե­լափակված վիճակում պահելուց հետո իմ հերթական դիմումին նախագահականից արձագան­քում են, թե պետք է արագ դի­մում գրել ՊԵԿ, որպեսզի այդ արգելքը հանեն: Պարզվեց՝ սա էլ էր խաղ: 2014 թ. ապրիլի 10-ին գրածս դիմումին ի պատասխան՝ ժամերի ընթացքում արգելանքը վերացրին: Բայց այդ ընթացքում բանկն էր արդեն իր գործն արել: Հարկադրված պարապուրդի պատճառով ընկերությունը չէր կատարել իր վարկային պարտավորությունները, բանկն էլ վարկի դիմաց գրավադրված ընկերու­թյան եւ անձնական ամբողջ գույ­քը բռնագանձել էր եւ դարձրել իր սեփականությունը:

Դեռ ուսումնասիրել է պետք, թե մշակված այս սխեմայով որքան բիզնեսներ են խլվել կամ ոչնչաց­վել:

2010 թվականին անկախ գնա­հատողի կողմից իմ բիզնեսը գնահատվել է 47 միլիոն ամերիկ­յան դոլար, ավելացրած նաեւ գործարանի անշարժ գույքը եւ հիմնական միջոցների՝ սարքավո­րումների արժեքը՝ մոտ 17 միլիոն դոլար, ստացվում է, որ հայաստանյան նախորդ իշխանություն­ները Գագիկ Խաչատրյանի ձեռամբ ինձ պետք է վերադարձնեն 64,0 մլն ամերիկյան դոլար՝ ավե­լացրած, 2013 թվականից սկ­սած, չստացած եկամուտը՝ 5,0 մլն դոլար: Ինչպես նաեւ պետք է պետությանը վերադարձնի ընկե­րության չաշխատելու հետեւան­քով պետությանը հասցրած վնա­սը՝ մոտավորապես 3 մլրդ դրամ եւ ընկերության աշխատակիցնե­րին չաշխատելու հետեւանքով հասցրած վնասը՝ 960 միլիոն դրամ:

Այլ հրապարակումներին ծանոթացեք թերթի այս համարում: 

 

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ